«Մենք չկարողացանք փախչել. սահմաններն արդեն փակ էին, մեզ բնաջնջում էին»․ հայուհին, ով չհասցրեց ճանաչել հորը

Ֆրանսիայի Նիս քաղաքի թիկունքում բարձրացող բլուրներին բազմած ծերանոցներից մեկում մանկական մի լուսանկար կա։ «Սա անձնագրի այն լուսանկարն է, որով մենք կարողացանք Գերմանիայի դեսպանի օժանդակությամբ դուրս գալ երկրից»,- ասում է Շամիրամը։ 1915 թվականին նա ընդամենը մեկ տարեկան էր, եղբայրը՝ Լեւոնը՝ երեք։ Մայրը՝ Ջեննին, Կոստանդնուպոլսում գերմանական դեսպանատնից փորձում էր հեռախոսով կապ հաստատել Գերմանիայում բնակվող հոր հետ։

«Մենք չկարողացանք փախչել. սահմաններն արդեն փակ էին, — հիշում է Շամիրամը,- պատերազմ էր ու ցեղասպանություն։ Մեզ բնաջնջում էին»։

Շամիրամը ծնվել է 1914թ. հուլիսի 10-ին, Կոստանդնուպոլսում (Ստամբուլ)։ Հորը ցավոք գրեթե չի ճանաչել. դեռ գրկի երեխա էր, երբ նրան ձերբակալեցին, եւ նա այլեւս չվերադարձավ։ Հոր ազդեցությունը, սակայն, մինչ օրս զգացվում է նրա ընտանիքում եւ ողջ հայկական աշխարհում։ Ռուբեն Սեւակը՝ ծնված Ռուբեն Չիլինկիրյան, հայ գրականության կարկառուն ներկայացուցիչներից է։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։