Հայ գրողի կյանքի պատմությունը․ մարդ, ում մահվան լուրը լսելիս լաց էր լինում անգամ Կոմիտասը

Ռուբեն Չիլինկիրյանը ծնվել է 1885 թվականի փետրվարի 15-ին՝ Կոստանդնուպոլսի մերձակա Սիլիվրի քաղաքում։ Սպանվել է 1915-ի օգոստոսի 28-ին: Կոստանդնուպոլսի Պերպերյան վարժարանում ուսանելու տարիներին ուսուցիչները նկատել են ռոմանտիկ բնավորությամբ Ռուբենի գրական տաղանդն ու տարիքից վաղ դրսեւորված հասունությունը։

1905 թվականին նա թողնում է հայրենի տունն ու տեղափոխվում Լոզան, Շվեյցարիա՝ բժշկագիտություն ուսումնասիրելու։ Արեւմտյան Եւրոպայից նա սկսում է թղթակցել Կոստանդնուպոլսի հայկական մամուլին։

Երբ 1909թ. պետական հեղաշրջման հետեւանքով սուլթան Աբդուլ Համիդը գահընկեց արվեց եւ իշխանության եկան երիտթուրքերը, Ռուբենն ու հայազգի իր մտավորական ընկերները հրատարակեցին «Սուրհանդակ» գրական հանդեսը, որը, սակայն, երկար կյանք չունեցավ։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։