Մարդ պետք է ապրի ծառի օրենքով. գիտե՞ք՝ նման բան ասելով՝ ինչ է նկատի ունեցել ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԸ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Հարություն Հովնաթանի «Խոսում է Համո Սահյանը. զրույցներ» /գրքում ընդգրկված փոքրիկ զրույցներից մեկը:

Համո Սահյան – Մարդ պետք է ապրի ծառի օրենքով` արմատով հողի խորքը ձգվի, սաղարթոv` տարածվի դեպի արևը: Արմատը մեր հիշողությունն է, որ գնում է դեպի սկիզբը, դեպի պատմության խորքը, գնում է զորանալու: Սաղարթը ներկան է, որ բարձրանում է դեպի Արևը` ապագան: Եթե մեկը անցյալդ է ուզում գողանալ, վերագրել իրեն, ինչ ասել կուզե, պատրաստվում է զրկել քեզ ապագայից: Հետ նայելը հետ մնալու նշան չէ. ո՞վ է ասել, թե հետ նայելը և առաջ նայելը տարբեր բաներ են: Նույնն են: Որ կողմիդ վրա էլ որ նայես, առաջ ես նայում: Դա քո առջևն է: Եթե նայում ես քո պատմությանը, քո առջևն ես նայում, առաջ ես նայում, քո ապագային ես նայում; Մեղուն բոլոր կողմերից աչքեր ունի: Մեղվի համար հետև և առջև չկա: Ազգն ազգ է իր անցյալով, ներկայով, ապագայով: Որքան մյուս ազգերն ապրեն, մենք էլ կապրերնք: Մեզ, ասել եմ, կպահի մեր ազգային ոգին: Ուժեղ անհատներ ունենք: Թումանյան կարդացողը կզգա, որ կապրենք: Թումանյանի բարությունը մեր ազգի ուժն է: Երբեմն մտածում ես` ուր է թե ազգը կարողանար էդքան բարի լինել: