«Մայրս հրաժարվեց գերմանական քաղաքացիությունից, մեզ հետ երբեք չխոսեց գերմաներեն ու երբեւէ չայցելեց Գերմանիա»․ կին, ով պայքարեց իր ամուսնու համար

Ռուբեն Սևակի պես խիզախ ու խելացի էր նաև նրա կինը։ Նա ամեն ինչ արեց ամուսնու կյանքը փրկելու համար, բայց դա իրեն չհաջողվեց։ Երբ 1915-ին հայ գրողին ձերբակալեցին, Ջեննին դիմեց հոր օգնությանը։ Նա հույս ուներ, որ Գերմանական բանակի պատվավոր վետերանը, կարող է ազդել օսմանյան իշխանությունների վրա եւ ազատություն շնորհել իր ամուսնուն։

Բայց այդ ամենը ապարդյուն էր։ Սեպտեմբերի 11-ին դեսպանատունն ստանում է Ռուբենի մահվան հաստատումը։ Ջեննին անմիջապես թողնում է երկիրը եւ երեխաների հետ ճանապարհ ընկնում դեպի Շվեյցարիա։

Սրտաբեկ ու դժբախտացած՝ նա մեղադրում է իր հայրենակիցներին, որոնց մեղսակից է համարում ցեղասպան Թուրքիայի ոճրագործություններին։ «Մայրս հրաժարվեց գերմանական քաղաքացիությունից եւ 1918-ին ձեռք բերեց նորանկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Մեզ հետ երբեք չխոսեց գերմաներեն եւ երբեւէ այլեւս չայցելեց Գերմանիա։ Ես կիսով չափ գերմանուհի եմ, սակայն երբեք չեմ եղել Գերմանիայում»,- ասում է Շամիրամը՝ նրանց դուստրը։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։