Ինչե՞ս սպանեցին Ռուբեն Սևակին․ նրա կինը պայքարեց մինչև վերջ

Հայ գրականության մեջ հայտնի դեմքերից է համարվում Ռուբեն Սևակը։ Նա ժամանակին հայտնի էր այնպես, ինչպես Պուշկինը՝ Ռուսաստանում։ 1910թ. Ռուբեն Չիլինկիրյանը վերցնում է Սեւակ կեղծանունն ու հրատարակում «Կարմիր գիրքը»՝ պոեմների իր առաջին ժողովածուն, որը ներկաացնում է նախորդ տարում Ադանայում կազմակերպված հայկական կոտորածի ցավը։

Պոեմներից մեկը՝ «Վերջին հայերը», կարծես կանխագուշակում է Հայոց ցեղասպանության մոտալուտ արհավիրքը: Շվեյցարիայում ուսանելու տարիներին Ռուբեն Սեւակն ամառային անցելությունների ընթացքում ամուր կապեր է հաստատում Օսմանյան մայրաքաղաքի հայ մտավորական շրջանակների հետ։ Լոզանից նա թղթակցում է Կոստանդնուպոլսում տպագրվող հայկական «Ազատամարտ» պարբերականին: 

Ռուբենի ձերբակալությունից հետո նրա կինը՝ Ջեննին դիմեց հոր օգնությանը։ Նա հույս ուներ, որ Ֆրանց Ապել Դորը՝ Գերմանական բանակի պատվավոր վետերանը, կարող է ազդել Կոստանդնուպոլսի գերմանական ներկայացուցչության եւ օսմանյան իշխանությունների վրա եւ ազատություն շնորհել իր ամուսնուն։

Գործը հասավ իշխանական ամենավերին օղակներին, սակայն՝ ապարդյուն։ Սեպտեմբերի 11-ին դեսպանատունն ստանում է Ռուբենի մահվան հաստատումը։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։