«Կարծես կինո լինի իմ տատի ու պապի ծանոթությունը»․ կոտորածից փրկվածների ժառանգի պատմությունը

Հայտնի հայ ջազմեն Վահագն Հայրապետյանը Ցեղասպանությունից փրկվածների ժառանգ է։ Նա պատմել է իր պապի՝ Պետրոսի, պատմությունը, ով հազիվ է կարողանում ողջ մնալ։ Թուրքիայից Հունաստան գնացող նավերից մեկում թաքնվելով՝ Պետրոսը 1923թ.-ին հասնում է Հունաստան: Հունաստանում սկսում է զբաղվել լուսանկարչությամբ ու  որոշում է գնալ Ֆրանսիա, սովորել լուանկարչություն ու նորից վերադառնալ Հունաստան:

1932թ. նա մեկնում է Ֆրանսիա. սկզբում Մարսել, ապա Փարիզ՝ արվարձանային Ալֆորվիլ քաղաք: Պետրոսը Ֆրանսիայում սիրահարվում է և մոռանում լուսանկարչության դասերի ու Հունաստան վերադառնալու մասին:

«Կարծես կինո լինի՝ Փարիզում տատս հեծանիվ քշելիս է լինում, ճանճ է մտնում աչքը, կանգնում է, որ աչքի միջից հանի: Այդտեղով անցնող պապս օգնում է նրան. այսպես են ծանոթանում»,- ընտանեկան «կինոյից» մի դրվագ է ներկայացնում  Վահագնը: 1933թ. Ֆրանսիայում ամուսնանում են ծնունդով նալլուխանցի Պետրոսն ու անկարացի Հռիփսիմեն: Աղբյուրը՝ https://auroraprize.com/։