ԱՅՍ ԼԵԶՎԱԲԱՆԸ արժանացել է Հայաստանի բարձրագույն դպրոցի վաստակավոր գործչի ԿՈՉՄԱՆԸ. Գիտե՞ք թե ինչպիսի գրական գործունեություն է ծավալել.

Լեզվաբան ՎԱՂԱՐՇԱԿ ՔՈՍՅԱՆ ծնվել է Հայաստանի Մեծ Պարնի գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում): Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը։ 1952թ-ից եղել է նույն ինստիտուտի դասախոս, 1978թ-ից՝ լեզվի և գրականության ֆակուլտետի դեկանը։ 1971-78թթ եղել է ՀՀ ԳԱ լեզվի ինստիտուտի տնօրենի տեղակալը։

Հեղինակել է մի շարք աշխատություններ՝ նվիրված հայերենի համեմատական քերականությանը, գրաբարին, միջին հայերենի և ժամանակակից հայոց լեզվի շարահյուսական կառուցվածքի ուսումնասիրությանը, միջին հայերենին («Ժամանակակից հայերենի բառակապակցությունները», 1975թ., «Ժամանակակից հայերենի նախադասության վերլուծության հարցեր», 1976թ., «Գրաբարի բառակապակցությունները», 1980թ., «Միջին հայերենի բառակապակցությունները», 1984թ. և այլն)։

Լույս են տեսել նաև նրա «Հայոց լեզու. Շարահյուսություն» (1975թ., հեղինակակիցներ՝ Վ.Առաքելյան, Ս.Աբրահամյան) և «Հայոց լեզու» (մաս 1-ին, Ա պրակ, 1980թ., հեղինակակիցներ՝ Գ.Ջահուկյան, Է.Աղայան, Ս.Աբրահամյան) բուհական դասագրքերը։ Ղեկավարել է Ագաթանգեղոսի, Հովհաննես Դրասխանակերտցու երկերի համաբարբառները կազմելու աշխատանքը։ 1968թ. ստացել է բանասիրաան գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1970թ-ից՝ պրոֆեսոր)։ 1982թ. արժանացել է Հայաստանի բարձրագույն դպրոցի վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Երևանում: