«Հայրս գիտեր, որ մորս այլևս չի տեսնելու, բաժանվելիս նա ասաց՝ երբեք չմոռանաս, որ քո երեխաները հայ են»․ Ռուբենին սիրահարվել էր անգամ թուրք հրամանատարի դուստրը

Ձեզ ենք ներկայացնում մի հետաքրքիր պատմություն հայ մեծանուն գրող Ռուբեն Սևակի մասին։ Այն մեզ է հասել նրա դստեր հիշողություններից։ Երբ պատերազմը սկսվեց, Ռուբենը ծառայում էր օսմանյան բանակում, որպես բժշկական կորպուսի լեյտենանտ: Ռուբենի թուրք վերադասները նշել են նրա ցուցաբերած խիզախության ու հավատարմության մասին։

Սակայն երբ նա վերադարձավ Կոստանդնուպոլիս, մի քանի հոգի թակեցին բժշկի դուռն ու հրամայեցին դուրս գալ տնից։ 1915 թվականի հունիսի 22-ն էր։ «Հայրս ինչ-որ ձեւով գիտեր, որ մորս այլեւս չի տեսնելու,- ասում է Շամիրամը,- եւ բաժանվելիս ասաց՝ երբեք չմոռանաս, որ քո երեխաները հայ են»։ Հայ մտավորականների ձերբակալությունների ալիքի բովում կալանավորվելով՝ Ռուբենին վեց օր անց աքսորում են Չանքըրը։

Այնտեղ նա բուժում է թուրք ավազակապետ (չեթեջի) հրամանատարներից մեկի՝ հայ ժողովրդի դահիճ արաբաջի Իսմայիլի դստերը։ Երբ Իսմայիլի դուստրը սիրահարվում է երիտասարդ բանաստեղծ-բժշկին, չեթեջին Ռուբենին առաջարկում է դավանափոխ լինել, ամուսնանալ դստեր հետ եւ ապրել խաղաղությամբ։

Ռուբենը հրաժարվում է: Իր վերջին հեռագրում՝ թվագրված օգոստոսի 28-ով, նա կնոջը տեղեկացնում էր ընկերոջ՝ Դանիել Վարուժանի հետ միասին Այաշ տեղափոխվելու մասին։ Երկուսին էլ սպանում են միեւնույն օրը Այաշից Կալեջիք տանող ճանապարհին։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։