Անվանի ՀԱՅ գրողը․ նա հայտնի էր այնպես, ինչպես Շեքսպիրը Անգլիայում կամ Պուշկինը Ռուսաստանում

Ռուբեն Սեւակը՝ ծնված Ռուբեն Չիլինկիրյան, հայ գրականության կարկառուն ներկայացուցիչներից է։ Ինչպես Վիլյամ Շեքսպիրը Անգլիայում կամ Ալեքսանդր Պուշկինը Ռուսաստանում, նրա դիմանկարը հաճախ կարելի է տեսնել հայկական դպրոցների դասարաններում՝ լինեն դրանք Հայաստանում, թե Սփյուռքում:

Երեւանում Ռուբեն Սեւակի անունով դպրոց կա։ Էջմիածնում 2013 թվականին բացվել է նրա կյանքին ու գործունեությանը նվիրված թանգարան, որի ծախսերը հոգում է նրա զարմիկ Հովհաննեսը՝ Սեւակի գործերի ամենամեծ հավաքողը։

Ամբողջ կյանքում նրա դուստրը՝ Շամիրամը, եղել է հմայված իր բացակա, բայց միաժամանակ ամենուրեք ներկա հոր կերպարով։ Հավերժ երիտասարդ մի տղամարդ՝ մուգ ու խորաթափանց աչքերով, երիտասարդ բանաստեղծ, որը հասցրել էր դառնալ լեգենդ։ Շամիրամի սենյակը զարդարված է սիրելի ծնողների նկարներով։ «Նրանք ինձ երբեք չեն լքում,– ասում է նա,- ինչ-որ տեղ ես մնացել եմ հավերժ երեխա»։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։