«Ծիծեռնակաբերդն իր համար որպես իր ծնողների գերեզման էր՝ ծաղիկ դնելու, և ես շարունակում եմ նույնը». միայն իմանաք՝ ինչ ծանր օրերի միջով են անցել ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ ծնողները

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը 2019 թվականին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտարարել է՝ պետք է դիմադրենք այնքան, որ «թուրք» բառը մեզ համար ածականից դառնա գոյական: 

Տիգրան Մանսուրյանը` խոսելով ցեղասպանությունից փրկված ընտանիքի մասին, նշել է, որ իր մայրը հայտնվել է որբանոցում՝ գաղթի ճանապարհին կորցնելով իր քրոջը:

«Մայրիկիս հորը թուրքերն այրել են մարագի մեջ՝ այլ հայ տղամարդկանց հետ միասին: Մորս ընտանիքից փրկվել է միայն նրա եղբայրը, իսկ տատը հասել է Հալեպ ու այնտեղ մահացել: Սա մեր ընտանիքի փաստագրությունն է: Մայրս Լենինգրադյան փողոցում էր ապրում: Հաճախ երեխաներից մեկի ձեռքը բռնած, սովորական օրերին վարդերի փունջը ձեռքին գալիս էր այստեղ: Ծիծեռնակաբերդն իր համար որպես իր ծնողների գերեզման էր՝ ծաղիկ դնելու, և ես շարունակում եմ նույնը»: