«Ամենաոգեշնչող ուսուցիչ» մրցանակին արժանացած ՀԱՅը․ նա համախմբել է առաջատար գիտնականների ողջ աշխարհից

Նշանավոր հայագետների ու պատմաբանների շարքում իր հատուկ տեղն ունի ամերիկաբնակ Ռիչարդ Հովհաննիսյանը։ Մեր հայրենակիցը բազմաթիվ գիտական ու հասարակական կազմակերպությունների տնօրենների խորհրդի անդամ է։

Նա նաև «Առերեսում պատմության ու մեզ հետ» հիմնադրամի, Հոլոքոստի եւ ցեղասպանության միջազգայիին ինստիտուտի, մարդու իրավունքների «Mgrublian» կենտրոնի եւ Հայագիտական հետազոտությունների ընկերակցության անդամ է, որը նախաձեռնել է 1970-ականներին։

2011թ. Հովհաննիսյանն արժանացավ Լոս Անջելեսի համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի «Ամենաոգեշնչող ուսուցիչ» մրցանակին։ 1997-ից Հովհաննիսյանը UCLA-ում կազմակերպել ու ղեկավարել է Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի պատմական մարզերին նվիրված մի շարք ուշագրավ խորհրդաժողովներ, որոնք համախմբել են առաջատար գիտնականների ողջ աշխարհից։

Նրա որդին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հայաստանի (երրորդ) Հանրապետության առաջին արտգործնախարարն է եղել, իսկ թոռներից Կարինը կինոռեժիսոր է եւ գրող, որը բնակվում է Լոս Անջելեսում ու Երեւանում։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։