ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՀԱՅ ով միշտ բարձր է պահել ՀԱՅԻ ԱՆՈՒՆԸ. Հանդես է եկել Լոնդոնում, Փարիզում, Միլանում, Ժնևում, Վիեննայում, Ցյուրիխում, Մադրիդում, Բուենոս Այրեսում, Նյու Յորքում և այլուր. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թավջութակահար ՎԱՀՐԱՄ ՍԱՐԱՋՅԱՆ ծնվել է Երևանում: Եղել է դաշնակահար, կոմպոզիտոր Գեորգի Սարաջյանի և երգչուհի Աննա Սարաջյանի որդին, դաշնակահար Սերգեյ Սարաջյանի եղբայրը: 1971թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան: 

Մենահամերգներով հանդես է եկել Լոնդոնում, Փարիզում, Միլանում, Ժնևում, Վիեննայում, Ցյուրիխում, Մադրիդում, Բուենոս Այրեսում, Նյու Յորքում և այլուր: Համագործակցել է անվանի դիրիժորներ Վալերի Գերգիևի, Օհան Դուրյանի, Եվգենի Սվետլանովի, Յու.Տեմիրկանովի և կատարողներ Բ.Վենգերովի, Դ.Գերինգասի, Ե.Կիսինի, Դ.Ֆիլիպսի և այլոց հետ:

Մասնակցել է «Սպիտակ գիշերների աստղեր» (Սանկտ Պետերբուրգ), Դմիտրի Շոստակովիչի (Հյուսթոն), Բրատիսլավայի, Պրահայի, Իտալիայի միջազգային երաժշտական փառատոներին: Դասավանդել է Օբեռլինի (Օհայո, ԱՄՆ), Կոնեկտիկուտի, Ա.Քոփլենդի (Նյու Յորք) երաժշտական քոլեջներում: Եղել է Հյուսթոնի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր: 1991թ-ից բնակվել է ԱՄՆ-ում: Մահացել է Երևանում: