Այս ՀԱՅՈՒՀԻՆ բազմաթիվ գործեր է թարգնմանել ռուսերեն լեզվով. ՆԱ հայ ՀԱՆՃԱՐԵՂ ԳՐՈՂՆԵՐԻՆ կարողացել է ներկայացնել ռուս հասարակությանը.

Թարգմանիչ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂԱՄԲԱՐՅԱՆ ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): Փոքր հասակում ընտանիքով տեղափոխվել է Թիֆլիս: 1946թ. ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1948-51թթ ռուսաց լեզու և գրականություն է դասավանդել Թբիլիսիի թիվ 6 միջնակարգ դպրոցում: 1951թ. ընտանիքով տեղափոխվել է Երևան:

1951-55թթ աշխատել է Երևանի «Ստալինեց» («Կոմսոմոլեց») թերթում` որպես սովորող երիտասարդության բաժնի վարիչ: 1955-58թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում (ուսումնառությունը՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում):

Նրա թարգմանությամբ (հայերենից) ռուսերեն լույս են տեսել Աբիգ Ավագյանի «Թախիծը» (Երևան, 1960թ.), «Բենդ գյուղի վերջին բնակիչը» (Մոսկվա, 1968թ.), Վարդգես Պետրոսյանի «Ճանապարհին» (Երևան, 1960թ.), Գևորգ Էմինի «Յոթ երգ Հայաստանի մասին» (Մոսկվա, 1967թ., Երևան, 1970թ., Մոսկվա, 1979թ.), Եղիշե Չարենցի «Հատընտիրը» (տողացի, Երևան, 1967թ.), Կոստան Զարյանի «Վենետիկյան նորավեպ» (Լիտերատուրնայա Արմենիա» ամսագիր, 1969թ.), Գևորգ Էմինի «Հայկական սիմֆոնիա» («Լիտերատուրնայա Արմենիա» ամսագիր, 1970թ.), Լուսիկ Մելիքյանի (ամերիկահայ գրող) «Ամանորի գիշեր» («Լիտերատուրնայա Արմենիա» ամսագիր, 1975թ.) և այլ ստեղծագործություններ: