«Պեպո», «Զանգեզուր», «Սևանի ձկնորսները», «Դավիթ Բեկ», «Սիրտն է երգում». ՀԱՅ մեծանուն ԴԵՐԱՍԱՆ, ով իր ներկայությամբ արդեն իսկ համ ու հոտ էր տալիս ամբողջ ֆիլմին. Ճանաչեցի՛ք ՆՐԱՆ

Դերասան ԴԱՎԻԹ ՄԱԼՅԱՆ ծնվել է Զաքաթալայում: Եղել է ռեժիսոր Հենրիկ Մալյանի հորեղբայրը: 1924-25թթ և 1932թ-ից եղել է Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն), 1926-27թթ` Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական, 1928-29թթ` Լենինականի դրամատիկական 1930-32թթ` Երևանի բանվորական թատրոնների դերասան: 1952-53թթ եղել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենը: Նրա դերասանական ակտիվ խառնվածքը դրսևորվել է հատկապես ժամանակակից հերոսների մարմնավորումներում:

Հավաստի կերպարներ է ստեղծել և’ դրամատիկական, և’ կատակերգական ժանրերում: Խաղացած ներկայացումներից են` Ա.Գուլակյանի «Արշալույսին» (Վահագն), Ն.Զարյանի «Փորձադաշտ» (Կարսեցյան), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Կակուլի), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Օթարյան), «Քաոս» (Սմբատ), Կոռնեյչուկի «Ռազմաճակատ» (Օգնև), Վ.Շեքսպիրի «Համլետ» (Լաերտ, Կլավդիոս), «Օթելլո» (Յագո), Ա.Օստրովսկու «Անօժիտը» (Պարատով), «Եկամտաբեր պաշտոն» (Ժադով), Նար-Դոսի «Սպանփսծ աղավնին» (Թուսյան) և այլն: Մեծապես նպաստել է հայկական կինոարվեստի ձևավորմանն ու զարգացմանը: 1926թ-ից նկարահանվել է կինոյում` «Պեպո» (1935թ.), «Զանգեզուր» (1938թ.), «Սևանի ձկնորսները» (1938թ.), «Լեռնային արշավ» (1939թ.), «Դավիթ Բեկ» (1944թ.), «Սիրտն է երգում» (1957թ.), «Անձամբ ճանաչում եմ» (1958թ.) և այլն: 

Հյուրախաղերով հանդես է եկել Բուլղարիայում, Չեխոսլովակիայում և այլուր: Գրել է «Դեմքեր, հանդիպումներ» (1974թ.) գիրքը: Եղել է ՀԽՍՀ 2-րդ գումարման Գերագույն սովետի դեպուտատ: 1950թ. և 1952թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, 1936թ.` Հայաստանի վաստակավոր, 1943թ.` Հայաստանի, 1974թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: