Գիտե՞ք, թե Եթովպիայի կայսրը ՎԵՀԱՓԱՌԻՆ ինչ արքայական ընծա էր նվիրել և ինչ էր արել կաթողիկոսը. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Նկարում պատկերված կորյունը արքայական ընծա է` վեհափառին:

1965 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը ուղևորության էր մեկնել նախ Եթովպիա, ապա Եգիպտոս: Այդ օրերին Եթովպիայի կայսրը վեհափառին է նվիրում առյուծի մի ձագ: Կոյունը բերվում է Կահիրե, որտեղից հունվարի 30-ին Կահիրե-Մոսկվա օդանավով տեղափոխվում է ԽՍՀՄ: Իսկ փետրվարի 28-ին Վազգեն Առաջինը մեկ տարեկան կենդանուն, որը եթովպիական առյուծների լավագույն ցեղատեսակից էր, նվիրում է Երևանի կենդանաբանական այգուն: