«Հրավիրատոմս կուզեմ, որ վրան իմ մասին նշանավոր գրողների ասույթները գրվեն». գիտե՞ք՝ այս 2 ՀԱՅ գրողներից ով է նման բան ցանկացել

Այո, Հովհաննես Շիրազը:

Դասախոս Բալաբեկ Մելյանը աշխատում է «Հովհաննես Շիրազ» կենսամատենագիտության վրա: Ամբիոնն օգնում է նրան: Շիրազին Հայկական ՍՍՀ Պետական մրցանակ շնորհելու կապակցությամբ Բալաբեկը նամակով շնորհավորել է պոետին: Շիրազը գրավոր շնորհակալություն է հայտնել: Ամբիոնում կարդացինք Շիրազի նամակը և մտքեր փոխանակեցինք: «Սիրելի իմ ընթերցող, — գրել է նա, — ստացա սրտագին ողջույնդ, անչափ ուրախ եմ արձագանքիդ համար, մանավանդ վկայությանդ: Ցավերեվ բազմալքված սիրտս սփոփանքի էր ծարաված և այն էլ տարիներ … և ահա մի նշույլ բալզամ-բալասանի բույր եղավ այդ …

Ինչպես հայտնի է, տաղանդի ու անտաղանդության կռիվը այն կռիվն է, ինչ երեկ էր, մելէլ օրը և ինչ այսօր է և ինչ վաղն է ու … հավերժը …

Մնում է հուսալ միմիայն ժողովրդի անկաշառությանը.

Ողջ լեր …

Հովհաննես Շիրազ»:

Մի քանի որ անց հանդիպեցի Շիրազին: Նրան ասացի. դասախոս Մելյանին գրած նամակդ մեր ամբիոնում կարդացինք: Լավ էր:

— Իսկապե՞ս, — Հարցրեց նա:

— Այո´, մեր դասախոսները խնդրեցին, որ մի օր գաս և կուլտուրայի ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպես:

— Կուգամ, ինչո՞ւ չէ: Ես միշտ էլ մեծ բավականություն եմ ստանում երիտասարդության հետ ունեցած հանդիպումներից … երիտասարդությունը կյանքի գարունն է, ծաղիկը, լիրիկայի միջուկը, սիրո թագակիրը: Կուգամ, միայն խոստացիր, որ զեկուցողը դու ես լինելու:

Պայմանավորվեցինք:

Մի քանի օր անց Շիրազը տվեց իր նկարը և հանդիպման երեկոյի հրավիրատոմսի նմուշը:

— Բա՜, ասում ես ժողովրդական բանաստեղծի համար հրավիրատոմս պետք չէ՞:

— Հրավիրատոմսը պետք է, իբրև հիշատակ. ես ասել եմ դահլիճի մուտքը պիտի ազատ լինի: Հրավիրատոմս կուզեմ, որ վրան իմ մասին նշանավոր գրողների ասույթները գրվեն: Հը՞բը: — Հետո, նա տվեց հրավիրատոմս, որի վրա կար ասույթների ծաղկաքաղ և «Մայր Հայաստան» բանաստեղծության տեքստը, որը և հրապարակում եմ:

«Ուշադրություն պիտի դարձնել այս պոետի վրա: Պիտի դաստիարակել նրան, մեծ ապագա է խոստանում: Գուրգուրեցեք, բայց երես մի տվեք, ընդհանուր աղմուկի մեջ ժողովրդական լիրիկա է բերում սա»:

Ալեքսանդր Շիրվանզադե

Խիկար Բարսեղյան «Շիրազ»