Այս ՀԱՅՈՒՀՈՒ կատարած թարգմանությունները բեմադրվել են հայկական թատրոններում. Գիտե՞ք թե ով է ՆԱ և ինչ լեզուների է տիրապետել.

Գրականագետ, թարգմանիչ ՄԵՐԻ ՄԱՔՍԱՊԵՏՅԱՆ ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը: Աշխատել է ՀՀ ԳԱ արվեստի և Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտներում: Եղել է Հայաստանի ժուռնալիստների, 1985թ-ից՝ Հայաստանի գրողների միության անդամ: Հեղինակել է տասնյակ գրականագիտական աշխատություններ, հոդվածներ, որոնք հրատարակվել են մի շարք պարբերականներում, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Ռուսերենից և անգլերենից կատարել է թարգմանություններ, որոնք հրատարակվել են գրական հանդեսներում («Արտասահմանյան գրականություն», «Գարուն» և այլն):

Նրա կատարած թարգմանությունները (Ի.Շոուի «Հարուստ, աղքատ», Կ.Վոնեգութի «Կապտամորուսը») բեմադրվել են հայկական թատրոններում: Հրատարակվել են նրա «Ռաբինդրանաթ Թագորը հայ գրական մտքի գնահատմամբ» (1975թ.), «Հայ գրողները գեղարվեստական թարգմանության մասին» (1985թ.), «Լևոն-Զավեն Սյուրմելյան: Կյանքը և աշխատությունները» (1990թ.) և այլ աշխատություններ:

Թարգմանել է Ա.Գրինբերգի «Ուլյանովների ընտանիքում» (1960թ.), Վ.Բոգոմոլովի «Քառասունչորսի օգոստոսին» (1978թ.), Ա.Ադամովի «Գիշերը ժամը մեկին» (1980թ.), Է.Բարբուի «Փոսորակ» (1982թ.), Վ.Երյոմենկոյի «Սերունդ» (1984թ.), Ս.Զալիգինի «Հարավամերիկյան տարբերակ» (1990թ.) և այլ երկեր: Ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Մահացել է Երևանում: