Արամ Խաչատրյանի թաղման վայրի ընտրության հարցով թաղման կառավարական հանձնաժողովը դիմել է ՎԱԶԳԵՆ Ա-ին. միայն իմանաք՝ ինչ է ասել Ամենայն հայոց կաթողիկոսը

Երբ 1978 թվականի մայիսի 1-ին Մոսկվայում վախճանվեց Արամ Խաչատրյանը, որոշում կայացվեց նրա մարմինը տեղափոխել Հայաստան: Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ ստեղծվեց թաղման կառավարական հանձնաժողով: Հանձնաժողովի առաջին իսկ նիստի ժամանակ թաղման վայրի ընտրության հարցում ներկաների տեսակետները բաժանվեցին: Հանձնաժողովի անդամներից ոմանք առաջարկում էին կոմպոզիտորի մարմինը ամփոփել ոչ թե Պանթեոնում, այլ քաղաքի կենտրոնում` հավանաբար նկատի ունենալով այն, որ, օրինակ, Ալեքսանդր Սպենդիարյանը թաղված էր օպերային թատրոնի մերձակա պուրակում։
Ի վերջո նախընտրում են այս խնդրով դիմել Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին: Վեհափառն ուշադիր լսում է նրանց փաստարկները և ընդամենը մեկ նախադասություն է ասում.
— Գերեզմանատնից դուրս թաղում են միայն հանցագործներին ու ինքնասպաններին…
Արամ Խաչատրյանի մարմինը հողին հանձնվեց Պանթեոնում: