«Աշխարհը լավ է հասկանում թուրք ուսումնասիրությունները». հատված ԻՍԱՀԱԿՅԱՆԻ՝ Կարեն Միքայելյանին հղած նամակից

«Այսօր արտասահմանի լրագրերում Կարսից հեռագիր կար, որ թուրքական գիտական մի հանձնաժողով գիտական արշավանք է կատարում Անին ուսումնասիրելու: Ականջը կանչե պրոֆ. Մառի։ Աշխարհը լավ է հասկանում թուրք ուսումնասիրությունները, պեղումները այնպես խորունկ պիտի կատարեն, որ քար քարի վրա չմնա։ Այսպիսի ուսումնասիրություններ արդեն նրանք կատարել են Մրեն, Տեկոր, Աղթամար, Ս. Կարապետ, որ ապագա ուսումնասիրողների համար այլևս նյութ չի մնացել։ Լավ կլինի, որ պրոֆ. Մառին իմացնես այս հետաքրքիր երևույթը…»:

31 օգոստոսի, 1934 թ, Փարիզ
Ավետիք Իսահակյանի` Կարեն Միքայելյանին հղած նամակից