Այդ պատանին հետո պիտի ընկերներին պատմեր, թե ՄԵՍՍԻՆԳՆ ինչպես է բացահայտել թղթի հակառակ երեսին իր գրած թվերը. գիտե՞ք՝ հայտնի պայծառատեսը ինչ նպատակով է եղել ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ և ում որդին է եղել այդ պատանին

Պարզվում է, հայտնի պայծառատես Վոլֆ Մեսսինգը եղել է նաև Երևանում: 1959 թվականին նա հյուրախաղերի է եկել Հայաստան, ունեցել է մի քանի ելույթներ: Ականատեսները պատմում են, որ այդ օրերին Մեսսինգն ապրում էր «Երևան» հյուրանոցում: Իր զուսպ, փոքր-ինչ նյարդային, բայց շատ հասարակ պահվածքով մարդկանց վրա դրական տպավորություն էր թողնում: Երևանում Մեսսինգը բազմաթիվ ծանոթներ ուներ, որոնք լսելով ֆենոմենալ մարդու գալստյան մասին, հերթով այցելում էին նրան: Այցելուների թվում է եղել նաև ճանաչված ֆիզիկոս, ակադեմիկոս Ալեքսանդր Հակոբյանն իր որդու հետ: Այդ պատանին հետո պիտի հիացմունքով ընկերներին պատմեր, թե Մեսսինգն ինչպես է բացահայտել թղթի հակառակ երեսին իր գրած թվերը:
Մեսսինգը ելույթ է ունեցել նաև Պուշիկին փողոցում գտնվող Ուսուցչի տանը և ապշեցուցիչ համարներ է ցուցադրել: Մարդիկ թղթի վրա ցանկություններ էին գրում, իսկ նա դրանք կռահում ու կատարում էր: Ցավալի է, որ նման բացառիկ անհատականությունը ստիպված էր իր շնորհը վատնել ամեն կարգի կրկեսային համարներ ցուցադրելու վրա, և շատ դեպքերում հանդիսատեսի կողմից ընկալվել է իբրև մի շարքային աճպարար…

Հեղինակ՝ Հովիկ Չարխչյան: