Գիտե՞ք՝ ինչ պատրվակով է Մերիլին Մոնրոյի նախկին ամուսինը՝ Արթուր Միլլերը, եղել ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, որոնք փաստում են այդ մասին

Ամերիկացի հանրաճանաչ գրող, դրամատուրգ Արթուր Միլլերը, որին շատերը ճանաչում են որպես Մերիլին Մոնրոյի նախկին ամուսին, մի անգամ եղել է նաև Հայաստանում: Այս մասին, ցավոք, քիչ բան է հայտնի: Բայց 1967 թվականին նա իր կնոջ ճանաչված լուսանկարիչ Ինգա Մորատի հետ հյուրընկալվել է Երևանում: Զույգը հանգրվանել է «Արմենիա» հյուրանոցում: Տեղեկություններ կան, որ Միլլերն այստեղ մասնակցել է իր երկու «Սալեմյան կախարդներ» և «Տեսարան կամրջից» պիեսների ներկայացումներին: Իսկ այցի ամենավառ պահերը անմահացրել է Ինգան` իր լուսանկարչական ապարատով: Ահա դրանցից երկուսը: