Լսե՞լ եք այս արցախցի ԶՎԱՐՃԱԲԱՆԻ՝ ՊԸԼԸ ՊՈՒՂԻ մասին, ՆԱ եղել է Վարանդայի իշխան Մելիք-Շահնազարի զվարճախոս-կատակաբանը. Տեսե՛ք թե ինչեր է հայտնի ՆՐԱ ՄԱՍԻՆ.

Զվարճաբան, առակախոս ՊԸԼԸ ՊՈՒՂԻ որը բառացի նշանակում է խենթ Պողոս ծնվել է Արցախի Ավետարանոց գյուղում: Ըստ Մակար վարդապետ Բարխուդարյանցի՝ եղել է Վարանդայի իշխան Մելիք-Շահնազարի զվարճախոս-կատակաբանը։ Հորինել է զվարճալի զրույցներ ու առակներ, որոնք, ժողովրդի մեջ տարածվելով, վերափոխվել, լրացվել են և նրա անունով բանավոր հասել մինչև մեր օրերը։

Առաջինը Մ.Բարխուդարյանցն է Ղարաբաղի ծերունիներից գրի առել նրա 189 զվարճախոսություն ու առակ և 1883թ. տպագրել Թիֆլիսում՝ «Պըլը-Պուղի» խորագրով։ Հետագայում նոր գրառումներ են հրատարակել այլ բանահավաքներ (Ս.Իսրայելյան, Մ.Գրիգորյան-Սպանդարյան)։ Տպագրվել են նաև նրա նյութերի վերապատումներ, թարգմանություններ ու գրական մշակումներ։ Նրա զվարճախոսություններն ու առակները ժամանցի, ծիծաղի ու զավեշտի հետ միասին ունեն խրատական, բարոյախոսական առողջ միտում, մերկացնում են ժամանակի կյանքի ու կենցաղի, սոցիալական հարաբերությունների արատավոր կողմերը։

Նրա անունով բազմաթիվ նյութեր են պահպանվում ՀՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում, Երևանի Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում և այլուր։ Մահացել է Արցախի Շոշ գյուղում: