ԲԱՆԱՍՏԵՂԾ ում Ցեղասպանության տարիներին թուրքական իշխանությունները շղթայակապ աքսորել են Դեյր Էլ-Զոր, բայց հայ մարտիկների մի խմբի հաջողվել է ազատել նրան. Գիտե՞ք թե ի վերջո ինչպես է ՆԱ մահացել.

Բանաստեղծ, բանասեր ԹԵՈԴԻԿ կամ Թեոդորոս Լափչինճյան ծնվել է Կոստանդնուպոլսում։ Սովորել է տեղի Սկյուտարի ճեմարանում, Պերպերյան վարժարանում և Կ.Պոլսի Ռոբերտ քոլեջում: Աշխատակցել է նաև Կ.Պոլսի «Ծաղիկ», «Հանրագիտակ», «Սուրհանդակ» պարբերականներին՝ Սոդոթե, Մտոստիկ, Թեոդիակ, Թ. Ա. ծածկանուններով: Հեղինակել է նաև ուղեգրական նոթեր, նորավեպեր և դիմաստվերներ: Վերջիններս հրատարակվել են «անչվոր դեմքեր» խորագրով: Այդ տարիներին գրել է բարբառագիտական մի ուշագրավ աշխատություն՝ «Պոլսո հայեվարը», որը արժանացել է Իզմիրյան մրցանակի։

1912թ. հայ գրերի գյուտի 1500-ամյակի և հայ տպագրության 400-ամյակի հոբելյանի օրերին, Կ.Պոլսում հրատարակել է «Տիպ ու տառ» շքեղ հատորը, որտեղ ժամանակագրական կարգով խոսում է աշխարհի բոլոր երկրներում հիմնադրված հայկական տպարանների մասին, ներկայացնում նրանց հիմնադիրների կենսագրությունները, լուսանկարները, տպագրված գրքերի ցուցակը։ Ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերել «Ամենուն տարեցույցը» հայտնի տարեգիրք ժողովածուներով, որի Ա տարին լույս է ընծայել 1907թ., համիդյան բռնապետության խստագույն տարիներին: Հաջորդ տարվանից Թուրքիայում հռչակված օսմանյան սահմանադրությունը հնարավորություն է տվել առավել բազմակողմանի դարձնել տարեցույցները, ապահովելով ժամանակի գրեթե բոլոր ականավոր գրողների և հայ գործիչների աշխատակցությունը։

Հայոց Ցեղասպանության (1915թ.) տարիներին թուրքական իշխանությունները նրան շղթայակապ աքսորել են Դեյր Էլ-Զոր: Հայ մարտիկների մի խմբի հաջողվել է ազատել նրան: Ուրիշի անվան տակ մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտն աշխատել է Տավրոսի թունելախորշի ռազմական շինարարությունում։ Հետագայում վերադարձել է Կ.Պոլիս և 1919թ. հրատարակել է 1916-20թթ միացյալ տարեգիրքը, ապա՝ 1921-23 տարիները։ Կ.Պոլսում լույս է ընծայել «Հուշարձան ապրիլ տասնըմեկին (24-ին)» (1919թ.), «Զուլումը և մեր որբերը» (1920թ.) և «Գողգոթա» (հրտ.՝ 1966թ.) աշխատությունները, որտեղ կենսագրական տեղեկություններով և լուսանկարներով ներկայացված են ապրիլի 24-ի ձերբակալությունների զոհ մոտ հազար հայ մտավորական։ Քեմալական շարժման հաղթանակից հետո, 1923թ. մեկնել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը, հրատարակելով 1924-29թթ տարեգրքերը, որոնցից 1926-ը տպագրել է Վենետիկում։ Մահացել է Փարիզում` վերջին հատորի տպագրման ընթացքում` կաթվածից։