Տեսարաններից մեկի համար ԱՎԱՆԱԿ էր պետք. գիտե՞ք՝ էլ ինչ ֆիլմում է նկարահանվել «Կովկասի գերուհին» ֆիլմում շուրջ 40 տարի առաջ նկարահանված ավանակը

Ռուսները աֆղանական պատերազմի մասին ֆիլմ էին նկարահանում` «9-րդ վաշտը»: Տեսարաններից մեկի համար ավանակ էր պետք: Նկարահանող խումբը դիմեց Յալթայի գազանանոցին` բացատրելով, որ իրենց այնպիսի կենդանի է անհրաժեշտ, որը չի վախենա տեսախցիկից և բարձր ձայներից: Գազանանոցի աշխատակիցներն անմիջապես առաջարկեցին Լյուսիա անունով ավանակին: Պարզվեց, որ շուրջ 40 տարի առաջ հենց նա է նկարահանվել «Կովկասի գերուհին» ֆիլմում` ծառայություններ մատուցելով Շուրիկին: Ավանակին կրկին նկարեցին: «9-րդ վաշտը» ֆիլմում նա իրեն դարձյալ հրաշալի դրսևորեց: