ՀԱՅ օպերային երգիչ ով ելույթներ է ունեցել Մոսկվայում, Լենինգրադում, Բուլղարիայում, Չեխոսլովակիայում, Հունգարիայում, Կանադայում և այլուր. Իմացե’ք ավելին.

Օպերային երգիչ ԱՐՇԱՎԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ծնվել է Երևանում: 1957թ. ավարտել է Երևանի  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` Թամար Սելիք-Շահնազարյանի  դասարանը: 1962-63թթ կատարելագործվել է Հռոմի «Սանտա Չեչիլիա» ակադեմիայում: 1955թ-ից եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի  անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ:

Ներկայացել է հետևյալ օպերաներում` Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (Օնեգին), Ժ.Բիզեի «Կարմեն» (Էսկամիլիո), Ա.Ռուբինշտեյնի «Դև» (Դև), Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» (Ռենատո), «Ռիգոլետտո» (Ռիգոլետտո), «Տրավիատա» (Ժերմոն), Ա.Տիգրանյանի  «Անուշ» (Սոսի) և այլն:

Ելույթներ է ունեցել Մոսկվայում, Լենինգրադում, Բուլղարիայում, Չեխոսլովակիայում, Հունգարիայում, Կանադայում և այլուր: 1971թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի  անվան պետական կոնսերվատորիայում (1985թ-ից` պրոֆեսոր): 1967թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: