Հիշո՞ւմ եք ուդահար ԱՐԱ ԴԻՆՔՋՅԱՆԻՆ․ ՆՐԱ ստեղծագործությունները ձայնագրվել են ավելի քան 13 լեզուներով․ Լսե՞լ եք նրա ստեղծագործություններից․

Ուդահար ԱՐԱ ԴԻՆՔՋՅԱՆ ծնվել է 1958թ. հունիսի 18-ին, ԱՄՆ-ի Նյու Ջերսի քաղաքում: Երգիչ, երաժիշտ Օննիկ Դինքջյանի որդին է: Անատոլիական երաժշտության հետ առաջին անգամ ծանոթացել է հոր շնորհիվ: 5 տարեկան հասակում թմբուկ է նվագել Նյու Յորքի համաշխարհային տոնավաճառի բացման ժամանակ:

1985թ. Արտո Թունջբոյաջյանի հետ հիմնել է «Night Ark» ամերիկահայ էթնո-ջազային քառյակը, որտեղ համադրել են արևելյան և արևմտյան երաժշտությունները: Թողարկել են հինգ ալբոմ՝ «Picture» (1986թ.), «Moments» (1987թ.), «Wonderland» (1998թ.), «Petals On Your Way» (1999թ.) և «Treasures» (2000թ.), որտեղ ջազի միջոցով միավորվում են ժամանակակից երաժշտությունն ու ավանդական հայկական և անատոլիական հնչյունները։

Ուդ նվագող միակ դիպլոմավորված երաժիշտն է ԱՄՆ-ում։ Նրա ստեղծագործությունները ձայնագրվել են ավելի քան 13 լեզուներով։ Այդ ստեղծագործություններից մեկն է «Դինատա» երգը, որը կատարվել է 2004թ. Աթենքում կայացած Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ: