«Ես եկել եմ մի որոշման, որը հայտնում եմ Ձեզ». գիտե՞ք՝ ինչ է նվիրել ՀԱՅՐԵՆԻՔԻՆ Մեծ Եղեռնի ականատես ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆԸ հայրենիքին և ում է նամակ գրել այդ առիթով

Ստորև Ձեզ ենք ներկայացնում այդ նամակը:

Սանտա Բարբառա

Հարգելի պարոն Վ.Համազասպեան

 … Ես եկել եմ մի որոշման, որը հայտնում եմ Ձեզ։ Մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարեանի «Պարսկական Սենեակ» կոչւող նկարը, որը իմ սեփականութիւնն է, մոտ ապագայում պիտի նուիրուի Հայրենիքին — առանց մի որեւէ վճարումի նրա կողմից։ Ես կամավոր կերպով ինձ վերայ եմ վերցնում այդ հարցի լուծումը — այստեղ տեղիս վերայ, օգտագործելով իմ հնարաորութիւնները եւ բարեկամները…

 Ինչպէս եւ ում անունից կը կատարուի նուերը … չգիտեմ… բայց խօսք եմ տալիս, որ կը կատարուի… նկարը ԵՐԵՒԱՆ կը հասնի։

 Անկեղծ հարգանքներով Գուրգէն Եանիկեան

ՀԱԱ, ֆ. 875, ց. 5, գ. 280, թ. 11։ Պատճեն։ Մեքենագիր։