Հիշում եք օպերային երգչուհի ԳՈՀԱՐ ԳԱԼԱՉՅԱՆԻՆ․ Հիշում եք թե ինչպես էր խաղում «Կարմեն» , «Փառանձեմ» , «Աիդա» ․

Օպերային երգչուհի ԳՈՀԱՐ ԳԱԼԱՉՅԱՆ ծնվել է Երևանում: 1952թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային երգեցողության բաժինը՝ Թամար Մելիք-Շահնազարյանի դասարանը: 1952-56թթ և 1960թ-ից եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի  անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի, իսկ 1956-59թթ աշխատել է Մոսկվայի Մեծ թատրոնում՝ որպես մեներգչուհի:

1979թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1997թ-ից՝ պրոֆեսոր): Հանդես է եկել հետևյալ օպերաներում՝ Հ.Ստեփանյանի «Լուսաբացին» (Սոնա, 1953թ.), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Փառանձեմ, 1956թ.), Ջ.Վերդիի «Աիդա» (Ամներիս, 1957թ.), «Ռիգոլետտո» (Մադլենա), «Դոն Կարլոս» (Էբոլի, 1969թ.), Ժ.Բիզեի «Կարմեն» (Կարմեն, 1964թ.), Ն.Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն» (Լյուբաշա, 1968թ.), Ա.Սպենդիարյանի  «Ալմաստ» (Ալմաստ, 1969թ.), Վ.Բելլինիի «Նորմա» (Ադալժիզա), Ի.Ստրավինսկու «Էդիպ արք» (Իոկաստա), Ֆ.Էրկելի «Բանկ-Բան» (Գերտրուդ, 1959թ.) և այլն:

1967թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: