Լենինյան մրցանակակիր ով ամբողջ ԽՍՀՄ- ում հայտնի էր իր դերասանական տաղանդով․ Տեսե՛ք թե ինչքան ներկայացումներ է բեմադրել․ Իսկ դուք ո՞րն եք հիշում․

Բեմադրիչ, դերասան ՌՈՒԲԵՆ ՍԻՄՈՆՈՎ ծնվել է Մոսկվայում: Նախնական կրթությունն ստացել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում: 1917թ. ավարտել է Ս.Ռոստովցևի մասնավոր գիմնազիան: 1918թ. ընդունվել է Մոսկվայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետ: 1919թ. փոխադրվել է Ֆ.Շալյապինի դրամատիկական ստուդիա: 1920թ-ից ստեղծագործել է Եվգենի Վախթանգովի 3-րդ ստուդիայում, ապա` նրա անվան թատրոնում, որտեղ 1924թ-ից եղել է ռեժիսոր, 1939թ-ից` գլխավոր ռեժիսորը:

Կերտել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում` Կ.Գոցցիի «Արքայադուստր Տուրանդոտ» (Տրուֆալդինո ու Պանտալոնե), Պ.Մերիմեի «Սուրբ նշխարքների կառքը» (Փոխարքա), Դ.Լենսկու «Լև Գուրիչ Սինիչկին» (Սինիչկին), Վ.Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ» (Բենեդիկտ), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Խլեստակով), Մ.Բուլգակովի «Դոն Կիխոտ» (Դոն Կիխոտ), Է.Ռոստանի «Սիրանո դը Բերժերակ» (Սիրանո), Ա.Ռժեշևսկու և Մ.Կացի «Օլեկո Դունդիչ» (Օլեկո Դունդիչ) և այլն: Վերջին երկու դերի համար արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի: Կատարել է օպերաների բեմադրություններ` Զ.Փալիաշվիլու «Աբեսալոմ և Էթերի», Պ.Չայկովսկու «Չերևիչկի», Շ.Գունոյի «Ֆաուստ», Ժ.Բիզեի «Կարմեն» և այլն: Նկարահանվել է «Ծովակալ Նախիմով» (ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1947թ.), «Բոռը» (1955թ.) ֆիլմերում: Մոսկվայի հայկական ստուդիաներում բեմադրել է Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», «Պաղտասար աղբար»,  Գ.Սունդուկյանի  «Քանդած օջախ» և այլ պիեսներ:

Մեծապես նպաստել է հայ պրոֆեսիոնալ դերասանական արվեստի առաջընթացին, մասնավորապես` Արմեն Գուլակյանի, Վարդան Աճեմյանի, Թադևոս Սարյանի, Սուրեն Քոչարյանի  և ուրիշների գեղարվեստական դաստիարակությանը: Լենինականի դրամատիկական (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) և Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոններում բեմադրել է Ա.Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» պիեսը, իսկ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` Պ.Չայկովսկու «Պիկովայի դամա» օպերան: 1946թ. արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, 1967թ.` Լենինյան մրցանակի: Մահացել է Մոսկվայում: