«Սպասեք, սպասեք, մեր դուռը թարս է, գլխի վրա, ինչպես Սովետի գործերը, բռնակը հակառակ կողմը պիտի պտտեք». դեպք ՍԵՎԱԿԻ կյանքից, որը քչերին է հայտնի

Ստորև Ձեզ ենք ներկայացնում Վոլոդյա Մայիլյանի հուշերից մի հատված:

1971-ի մայիսի 29-ն էր, իր եղերական մահվանից մոտ 3 շաբաթ առաջ: Մեր համագյուղացի մի խումբ տղաներով Երևան էինք գնացել Պարույրին տեսնելու: Ինքը տանը չէր: Սպասեցինք:

Աշխատասենյակը ծայրից ծայր լցված էր գրքերով: Սեղանի վրա մի քանի բացված գրքեր էին, գրոտած թղթեր, ծխախոտի մնացորդով լի մի քանի մոխրաման:

Ահա և ինքը՝ Պարույրը: Մեզ տեսնելով շատ ուրախացավ, փաթաթվեց, մեկ առ մեկ համբուրեց բոլորիս: Հետո նստեցինք… Գնալիս, երբ փորձեցի դուռը բացել՝ չկարողացա: Ընկերներս նույնն արեցին, դարձյալ անհաջող:

— Սպասեք, սպասեք,- ժպիտը դեմքին ասաց տանտերը,- մեր դուռը թարս է, գլխի վրա, ինչպես Սովետի գործերը, բռնակը հակառակ կողմը պիտի պտտեք:

Մի լավ ծիծաղեցինք բոլորս, ապա հրաժեշտ տվեցինք ու բաժանվեցինք: Մեր վերջին հանդիպումն էր: