ՀԱՅ խոշորագույն շեքսպիրյան դերասան, ինքնատիպ թատերական գործիչ, ով միշտ յուրովի էր ցանկացած կերպարում․ Հիշեցի՛ք ՆՐԱՆ․

Հայ դերասան, թատերական գործիչ Հովհաննես Զարիֆյանն ինքնատիպ թատերական գործիչ է ՝ դերասանական համակողմանի ընդունակություններով, ազգային և թարգմանական դրամատուրգիայում մի քանի հարյուրի հասնող կերպարների սքանչելի կատարումներով, կազմակերպչական հմուտ աշխատանքով։ Հովհաննես Զարիֆյանը սովորել է Սուրբ Փրկիչ եկեղեցու ծխական դպրոցում և 1892-1894 թվականներին՝ Էջմիածնի Գևորգյան Ճեմարանում։ Բեմական գործունեությունն սկսել է 1897 թվականին, Թիֆլիսում, Զարիֆյանը դերերում Գիժ Դանիել (Շիրվանզադեի «Չար ոգի»), (Շեքսպիրի «Համլետ»), Ուրիել Ակոստա (Գուցկովի «Ուրիել Ակոստա»)։ Հյուրախաղերով շրջագայել է Ալեքսանդրապոլում, Շուշիում, Մոզդոկում, Ասարախանում և այլուր։

Այդ և հետագա տարիներին Զարիֆյանը դարձել է 20-րդ դար-ի հայ խոշորագույն շեքսպիրյան դերասաններից մեկը։ Զարիֆյանը եղել է թատերական գործի կազմակերպիչ։ 1909-1910  թվականներին Մայսուրյանի, Սնումյանի հետ խումբ կազմած շրջագայել է Թուրքիայի  քաղաքներում (Պոլիս, Իզմիր ն այլուր)։ 1911 թվականին Զարիֆյանի գլխավորությամբ հայ դերասանների մի խումբ առաջին անգամ ելույթ է ունեցել Վանում, Աղթամարում, Հին Բայազետում։ 1912 թվականին մասնակցել է Հայ դերասանական խմբի Մոսկվայում և  Պետերբուրգում տված հյուրախաղերին։

1912-1915 թվականներին աշխատել է Բաքվի Հայոց կուլտուրական միության թատերախմբում։ 1914 թվականի գարնանը խումբ կազմած կրկին շրջագայել է Թուրքիայի հայաշատ քաղաքներում։ 1915 թվականին, Մեծ եղեռնից հետո, Զարիֆյանի խաղացանկը էական փոփոխություն է կրել։ Բեմականացրել ու բեմադրել է Րաֆֆու «Խենթ»-ը, «Դավիթ Բեկ»-ը, «Ջալալեդդին»-ը և այլ վեպեր ու խաղացել գլխավոր դերերը։ 1916-1920 թվականներին Զարիֆյանի գործունեության հիմնական ասպարեզը դարձել է Հայաստանը։