Քչերը գիտեն պատմաբան Աշոտ Հովհաննիսյանի մասնի. ՆԱ եղել է Խորհրդային Հայաստանի հիմնադիր գործիչներից. Իմացե՛ք ավելին ՆՐԱ մասին.

Հայ պատմաբան, հասարակական-քաղաքական գործիչ, դասախոս Աշոտ Հովհաննիսյանի նրա հիմնարար երկերից են Ֆրիկը պատմաքննական լույսի տակ գրքույկը, Նալբանդյանը և նրա ժամանակը և Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության(չաշխատող հղում) երկհատոր աշխատությունները։

Ավարտել է Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլիան համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետը՝ 1913 թվականին պաշտպանելով Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը դոկտորական ավարտաճառը։ Եղել է Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպության (ՍԴԲՀԿ) անդամ 1904-1906 թվականներին, Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության (ՌՍԴԲԿ) անդամ 1906 թվականից։ Դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1914-1917 թվականներ), Մոսկվայի արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտում (1918-1919 թվականներ), Երևանի պետական համալսարանում (1921-1926 թվականներ)։

Եղել է Խորհրդային Հայաստանի հիմնադիր գործիչներից․ լուսավորության ժողովրդական կոմիսար 1920-1921 թվականներին, ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար՝ 1922-1927 թվականներին։ Ստալինյան «Մեծ զտման» ժամանակ բռնադատվել է , վերապրել աքսորը։ Պատմական գիտությունների դոկտոր է 1956 թվական, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս՝ 1960 թվականին