Գիտե՞ք՝ որն է եղել ՀԱՅԿԱԿԱՆ ավիացիայի պատմության նշանակալի իրադարձությունը. բացառիկ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, որոնք տեսնել է պետք

1961 թվականի հուլիսի 1-ին Երևանի օդանավակայանում առաջին անգամ վայրէջք կատարեց Իլ-18 ինքնաթիռը: Հայկական ավիացիայի պատմության մեջ դա նշանակալի իրադարձություն էր: Ինքնաթիռին, անձնակազմին և առաջին ուղևորներին դիմավորելու էին եկել հարյուրավոր քաղաքացիներ՝ ծաղկեփնջերով, փողային նվագախմբով: Բարեբախտաբար, պահպանվել է լուսանկարների հրաշալի մի շարք, որը պատկերում է այդ հիշարժան օրվա դրվագները: Լուսանկարները պահվում են Հայաստանի ավիացիայի թանգարանում: