Այա ՀԱՅԸ եղել է Կ.Պոլսում եվրոպական տիպի առաջին երաժշտական դպրոցներից մեկի հիմնադիրը և հայկական առաջին սիմֆոնիկ նվագախմբի՝ «Սինանյան նվագախմբի» կազմակերպիչը.

Ջութակահար ԳՐԻԳՈՐ ՍԻՆԱՆՅԱՆ ծնվել է Կոստանդնուպոլսում։ Եղել է Սինանյան երաժշտական տոհմի ավագ ներկայացուցիչը: 16-17 տարեկան հասակից սկսել է ջութակ նվագել։ Երաժշտական զարգացումը ընթացել է ինքնակրթությամբ։ Գեղագիտական ճիշտ դիրքորոշումը՝ ազգային-ժողովրդական լավագույն հատկանիշների միավորումը եվրոպական երաժշտական արվեստի զարգացման սկզբունքների հետ, նրան հասցրել է իր ժամանակի առաջավոր պրոֆեսիոնալ երաժշտի աստիճանին։

Եղել է Կ.Պոլսում եվրոպական տիպի առաջին երաժշտական դպրոցներից մեկի հիմնադիրը, ուր կես դար շարունակ երաժշտական կրթություն են ստացել բազմաթիվ դաշնակահարներ, լարային ու փողային գործիքներ նվագողներ՝ ստանալով նաև երաժշտատեսական գիտելիքներ։

Եղել է հայկական առաջին սիմֆոնիկ նվագախմբի՝ «Սինանյան նվագախմբի», կազմակերպիչը։ Նրա հինգ զավակներից Վերոնիկան և Թագուհին եղել են դաշնակահարներ, Անտոնը՝ ջութակահար, Հովսեփը՝ թավջութակահար, Հարությունը՝ բազմակողմանի երաժիշտ, Անտոնի որդին՝։ Մահացել է Կոստանդնուպոլսում։