Գիտեք թե ով է Հայկ Գյուլիքևխյանը, ինչու ՆՐԱՆ ՁԵՌԲԱԿԱԼԵՑԻՆ և ուղարկեցին գերմանական համակենտրոնացման ճամբար.

Հայ գրականագետ, փիլիսոփա, հասարակական գործիչ, պրոֆեսոր Հայկ Գյուլիքևխյան ծնվել է Շուշի քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի ռեալական դպրոցում, ապա մեկնել է Գերմանիա, Ենայի և Լայպցիգի համալսարաններում հետևել փիլիսոփայության, քաղաքատնտեսության և գրականության դասընթացներին։ 1914 թվականին ավարտել է Հայդելբերգի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ Նույն տարում ձերբակալվել է իբրև ռուսահպատակ և ուղարկվել գերմանական համակենտրոնացման ճամբար, որտեղից ազատվել է 1918 թվականին։

1918-1919 թվականներին եղել է Աստրախանում, ծառայել 11-րդ բանակում, խմբագրել «Կրասնի վոեին» թերթը, 1919 թվականին՝ «Կարմիր բանվոր» թերթը։ 1920 թվականին աշխատել է Գրոզնիում որպես կուսակցության քաղկոմի ագիտբաժնի վարիչ, ապա քարտուղար։ 1921 թվականին աշխատել է Ալեքսանդրապոլում որպես գավառային կոմիտեի կուլտպրոպ բաժնի վարիչ և «Կարմիր Շիրակ» թերթի խմբագիր։

1923 թվականին ՀԿԿ Կենտկոմի բաժնի վարիչ էր, մի տարի հետո «Վերելք» ամսագրի խմբագիրը։ 1924-1927 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի պրոռեկտորը, 1934 թվականին՝ լուսժողկոմատին առընթեր գրականության և պատմության ինստիտուտի ռեկտորը։ 1936-1938 թվականներին խմբագրել է «Հայկական ԽՍՀ պատմության և գրականության ինստիտուտի տեղեկագիրք»-ը։