Այս ՀԱՅԸ Գերմանիայում ընդունված կարգի համաձայն՝ սովորում է ոչ թե մեկ, այլ մի քանի համալսարաններում. Տեսե՛ք թե ինչպիսի ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ հակացարական թռուցիկներ էր ՆԱ բաժանում.

Հայ պատմաբան, հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Հովհաննիսյանը ծնվել է 1887 թվականի հունիսի 17-ին Շուշի քաղաքում։ Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրի ռեալական վարժարանում։ Ավարտել է Շուշիի ռեալական դպրոցը։ Նրա պատանեկության և վաղ երիտասարդական տարիներին Շուշին հասարակական-քաղաքական հակամարտ հոսանքների, գաղափարական իրարամերժ խմբավորումների մի ուրույն կենտրոն էր։ Աշոտ Հովհաննիսյանն անվերապահորեն կանգնում է սոցիալ-դեմոկրատական հոսանքի ուղղության վրա։ Վլադիսլավ Կասպարովի և իր դասընկերոջ՝ Հայկ Գյուլիքևխյանի հետ նա 1905 թվականին ղեկավարում է ռեալական դպրոցի աշակերտական դասադուլը և գրում հակացարական բովանդակություն ունեցող թռուցիկներ, որոնցում հայոց լեզվի դասավանդումն ուսումնարանում պարտադիր դարձնելու պահանջ է ներկայացնում։

Բարձրագույն կրթությունն ստացել է Գերմանիայում մասնագիտացել տնտեսագիտության և փիլիսոփայության բնագավառում։ Աշոտ Հովհաննիսյանը 1906 թվականի սեպտեմբերին մեկնում է Գերմանիա՝ ընդունվում Ենայի համալսարանի փիլիսոփայության բաժինը։ Ենայի համալսարանում ուսումնառության տարիներին նա ունկնդրել է ժամանակի նշանավոր գիտնականներ Ռուդոլֆ Էյկենին, Օտտո Լիբմանին, Էռնստ Հեկկելին և այլ հայտնի անհատականությունների։

Գերմանիայի համալսարաններում ընդունված կարգի համաձայն՝ նա սովորում է ոչ թե մեկ, այլ մի քանի համալսարաններում։ Ենայից հետո Հովհաննիսյանը ուսումը շարունակում է Հալլեի համալսարանի տնտեսագիտության և Մյունխենի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետներում։ 1913 թվականին վերադարձել է Շուշի և դասավանդել հոգևոր ճեմարանում։ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի առաջարկությամբ նա 1914 թվականի սեպտեմբերին տեղափոխվում է Վաղարշապատ և նշանակվում Գևորգյան ճեմարանի քաղաքատնտեսության, լատիներենի, գերմաներենի և ընդհանուր պատմության առարկաների դասախոս։