ՀԱՅ պատմաբան ում աշխատությունները հարստացրեցին հայագիտության պահեստապաշարը. Ով էր ՆԱ և ինչ ուսումնասիրություններ է կատարել.

Հայ պատմաբան, հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Հովհաննիսյանը ներկայացնում է 1913 թվականին Մյունխենում հրատարակում է «Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը» աշխատությունը, որը պաշտպանում է որպես դոկտորական ատենախոսություն և ստանում փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան։ Կենտկոմի առաջին քարտուղար աշխատած տարիներին իր խմբագրած գրական, գիտական և քաղաքական «Նորք» հանդեսում են տպագրվել նրա «Դաշնակցության իդեոլոգիայի ընթացիկ կուրսը», «Հայաստանի հեղափոխության հուլիսն ու հոկտեմբերը», «Նժդեհի բացատրությունը Լեռնահայաստանի անկման պատճառների մասին», «Դաշնակցությունը և պատերազմը», «Դաշնակցական Հայաստանի գործերից» և այլ ուսումնասիրություններ։

Հիմնական ուսումնասիրությունները նվիրված են հայ ազատագրական մտքի, հայ-ռուսական հարաբերությունների պատմությանը։ Նա հայագիտության պահեստապաշարը հարստացրեց «Ֆրիկը պատմաքննական լույսի տակ» (1955, «Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության» (հ․ 1-2, 1957, 1959), «Նալբանդյանը և նրա ժամանակը» (հ․ 1-2, 1955, 1956) մենագրություններով։ Այդ աշխատություններում բացահայտելով հայ ազատագրական մտքի դեգերումները, նրա էությունը, նպատակներն ու դրսևորումները՝ հանգել է այն եզրակացության, որ հայ ժողովրդի պետական անկախության վերականգնման գաղափարն իշխող է եղել դարեր շարունակ՝ Արշակունիների կործանման ժամանակաշրջանից (V դ․) մինչև XIX դ․ 2-րդ կեսը։

1960-ական թթ․ վերջին հրատարակել է մի շարք հոդվածներ, որոնք «Ուրվագծեր XIX դ․ 2-րդ կեսի արևելահայ հասարակական հոսանքների և ազգային քաղաքական կուսակցությունների պատմություն» չհրապարակված աշխատության առանձին մասեր են։ Նրանցում քննարկված են հայ քաղ․ կուս-ների կազմավորման, նրանց գաղափարախոսության և գործելակերպի բարդ հարցերը։ Մասնակցել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի հրատարակած «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի ստեղծմանը, եղել նրա գլխավոր խմբագիրը և հեղինակը։ Կազմել և հրատարակել է (Վ․ Հակոբյանի հետ) XVII դ․ հայ ձեռագրերի հիշատակարանները.