Հիշում եք արձակագիր ԱՆԱՀԻՏ ՍԱՀԻՆՅԱՆԻՆ. Տեսե՛ք թե ինչպիսի գործունեություն է ծավալել և ինչպիսի մրցանակների է արժանացել.

Արձակագիր ԱՆԱՀԻՏ ՍԱՀԻՆՅԱՆ ծնվել է Հայաստանի Վարդաբլուր գյուղում (այժմ` ՀՀ Լոռու մարզում): Եղել է ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանի քույրը: 1936թ. ավարտել է Երևանի շինարարական տեխնիկումը, 1941թ.` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:

1942-58թթ աշխատել է Հայպետհրատում` որպես մանկապատանեկան գրականության բաժնի վարիչ: 1969-87թթ եղել է «Պիոներ» ամսագրի խմբագիրը: Հայերեն է թարգմանել բազմաթիվ մանկական ստեղծագործություններ: Հեղինակել է «Խաչուղիներ» (1946թ.), «Ծարավ» (1954թ.), «Թախիծ» (1974-81թթ) վեպերը, «Վայելք» (1942թ.), «Նունուֆար» (1994թ.), «Սեփական հետքերով» (2000թ.) պատմվածքները, ինչպես նաև պատմվածքների ու պիեսների «Զիգզագ» (1976թ.) գիրքը:

Երկար տարիներ համագործակցել է տարբեր թերթերի հետ և իր հրապարակախոսական հոդվածներով անդրադարձել է շրջապատող իրականության ցավոտ խնդիրներին: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, 1981թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում: