Գիտե՞ք թե ով էր հանդես գալիս «Ռաշիդ» կեղծանվամբ. ՆԱ թաղված է Թիֆլիսի Խոջիվանքի հայկական պանթեոնում.

Արձակագիր ԲԱԳՐԱՏ ԱՅՎԱԶՅԱՆ ծնվել է Թիֆլիսում: 1882թ. ավարտել է տեղի Ներսիսյան դպրոցը։ 1882-97թթ եղել է ուսուցիչ:

Հետագայում աշխատել է վիրահայոց թեմի հոգևոր ատյանում։ Նրա «Թալնած գյուղ» առաջին պատմվածքը տպագրվել է 1882թ., «Մեղու Հայաստանի» թերթում։ «Աշոտ Երկաթ» (մաս 1-2, 1893-94թթ), «Հյուսիսի արծիվը» (1901թ.), «Անիի կործանումը» (1905թ., հայտնի է նաև «Անին ծախվեցավ» վերնագրով) պատմավեպերը և «Սասունը այրվում է» (1913թ.) դրաման արտացոլում են հայ ժողովրդի պայքարը օտար բռնակալների դեմ։

Հանդես է եկել նաև «Ռաշիդ» կեղծանվամբ։ Մահացել է Թիֆլիսում, թաղված է տեղի Խոջիվանքի հայկական պանթեոնում։