«Պատերազմը միլիոնավոր մարդկանց ճակատագրեր կոտրեց։ Լավագույնները զոհվեցին։ Անկեղծ ասեմ, իմ բախտը բերեց». ճանաչենք վետերան ԴԱԴԱՄՅԱՆՑԻՆ

Եկատերինբուրգի ОТВ հեռուստաալիքով հեռարձակվող «События» հաղորդման սյուժեի հերոսը Սերգեյ Դադամյանցն էր։ Հեռուստաընկերության լրագրողները Հաղթանակի օրվա կապակցությամբ ռեպորտաժ են պատրաստել 97–ամյա հայ վետերանի մասին։

97-ամյա վետերանը Կարմիր բանակ էր զորակոչվել 1940 թվականին։ Նա Լենինականում էր ծառայում` պատերազմի առաջին տարիներին պաշտպանելով հայ-թուրքական սահմանը Գերմանիայի ներխուժումից։

«Սերգեյ Դադամյանցն առաջինն էր, ով մարտում նոր գնդացիրներ և հակաօդային պաշտպանության համալիրներ էր օգտագործում», – պատմում են սյուժեի հեղինակները։

Դադամյանցն իր կյանքը բանակին նվիրեց. 1966 թվականին նա գլխավորեց լեգենդար դիվիզիոնը, որը վեց տարի առաջ խոցեց ամերիկացի հետախույզ Ֆրենսիս Գերի Պաուերսի ինքնաթիռը միջին Ուրալի տարածքում։

«Պատերազմը միլիոնավոր մարդկանց ճակատագրեր կոտրեց։ Լավագույնները զոհվեցին։ Անկեղծ ասեմ, իմ բախտը բերեց…», – նշել է վետերանը։

Ռեպորտաժում հայ վետերանը նաև պատմում է իր սիրելի կնոջ մասին, ում հետ ծանոթացել է Նովոսոկոլնիկի քաղաքում։

«События» հաղորդումը հատուկ ռեպորտաժների շարք է սկսել նրանց մասին, ովքեր Հաղթանակ էին կերտում Համաշխարհային Երկրորդ պատերազմի տարիներին։

Ռեպորտաժը կարող եք դիտել այստեղ: