«Ես եմ մեղավոր ամեն ինչում, ֆոն Գրեյմն ինձնանից ավելի խորամանկ գտնվեց». ԽԱՆՓԵՐՅԱՆՑԻ չափազանց համարձակ ու գրեթե աներևակելի արարքի մասին քչերը գիտեն

Սերգեյ Խուդյակովի (նույն ինքը Արմենակ Խանփերյանց) կյանքը լի էր հակասություններով ու անարդար մեղադրանքներով։ Ճիշտ է՝ նրան լիովին արդարացրին, սակայն արդեն հետմահու. ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության որոշմամբ 1965 թվականի հուլիսի 6-ի հրահանգով դատարանի որոշմամբ արդարացված Խուդյակովի ավիացիայի մարշալի զինվորական կոչումը վերականգնեցին, ինչպես նաև վերականգնեցին բոլոր պարգևները։

1945թ-ին Խանփերյանցը մասնակցեց Յալտայի գիտաժողովին. Ստալինը նրան իր հետ էր տանում որպես խորհրդական` ճկուն խելքի և ցանկացած իրավիճակից դուրս գալու յուրահատուկ ընդունակության համար: Հատկանշական է, որ և՛ Ռուզվելտը, և՛ Չերչիլը բարձր էին գնահատում Խանփերյանցի հմտությունը ավիացիայի հարցերում, ընդ որում` այն աստիճան, որ Ռուզվելտն անձամբ նրան նոր սպորտային ինքնաթիռ էր նվիրել, որը, բնականաբար, միանգամից հանձնվեց պետությանը։

Չնայած իր կոչումներին` ավիացիայի մարշալ Խանփերյանցը սիրում էր ինքնուրույն թռչել։ Նա ընդամենը երկու օրվա ընթացքում յուրացրեց ամերիկյան «Քինգ Կոբրա» կործանիչը ու սկսեց ուրիշներին սովորեցնել։

Նրա ազնվականության մասին կարելի է դատել հետևյալ արարքից։ 1943 թվականի փետրվարին գեներալ-լեյտենանտ Խանփերյանցը որոշեց հարված հասցնել գեներալ-գնդապետ Ռոբերտ ֆոգ Գրեյմի հրամանատարության տակ գտնվող գերմանական ավիախմբավորմանը։ Ինքնաթիռների ելքը դեպի օդանավակայաններ պետք է փակեին մանևրային խմբերը, սակայն այնպես ստացվեց, որ խորհրդային ավիացիայի հարվածային ստորաբաժանումները հանդիպեցին գերմանական կործանիչներին անմիջապես ռազմաճակատի գծում։ Արդյունքում գործողությունը ձախողվեց։

ՌՕՈՒ շտաբի հանձնաժողովը գործողությանը մասնակցած ստորաբաժանումների գործով հետաքննություն անցկացրեց, պատժեցին շատերին` ընդհուպ մինչ պաշտոնյաներին աշխատանքից հեռացնելը։ Բանակի հրամանատար Խամփերյանցը Գլխավոր կոմիտեին հեռագիր ուղարկեց. «Ես եմ մեղավոր ամեն ինչում, ֆոն Գրեյմն ինձնանից ավելի խորամանկ գտնվեց։ Խնդրում եմ հանել հրամանատարների վրա դրված տույժերը»։ Հրամանը չեղարկվեց, բոլոր տուգանքները հանվեցին։ Այն ժամանակների համար դա չափազանց համարձակ ու գրեթե աներևակելի արարք էր։