ՀԱՅԸ, ում նախագծած և ստեղծած ռումբերը օգտագործվել են ԵՐԿՐՈՐԴ համաշխարհայինի ժամանակ. միայն իմանաք՝ ինչպես երիտասարդ ՀԱՐՐԻ ԴԱՂԼՅԱՆԸ պատահականության զոհ դարձավ

Երբ երիտասարդներն են մահանում` դա ողբերգություն է։ Հարրի Դաղլյանի ճակատագիրը պատահականության քմահաճույքին էր հանձնված, և այդ պատահականությունը ճակատագրական դեր խաղաց։

Հարրին` Հարություն Դաղլյանի և Մարգարեթ Կարիի որդին, ընտանիքի առաջնեկն էր` բարձր, հաղթանդամ, դպրոցում ջութակի էր նվագում, սակայն երաժիշտ չդարձավ։ Ով իմանա, գուցե, դա էլ հենց ճակատագրական դարձավ։

1938 թվականին 17-ամյա Հարրին ընդունվեց Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մաթեմատիկական բաժինը, սակայն շուտով մասնագիտական ուղղություն ընտրեց միջուկային ֆիզիկան։ Բակալավրի աստիճան ստացավ Ինդիանա նահանգի Պերդյուի համալսարանում, դիսերտացիա գրեց, իսկ 1944 թվականին հայտնվեց այն ժամանակ դեռ անհայտ Լոս-Ալմոսի լաբորատորիայում։

Առաջին ռումբը Little Boy («Փոքրիկ») էր կոչվում` ուրան-235 լիցքով, այն ընկավ Հերոսիմայի վրա 1945 թվականի օգոստոսի 6-ին։ Երեք օր անց Նագասակիի վրա ընկավ «Հաստլիկը», այն ավելի բարդ միջուկ ուներ` պլուտոնիումով հագեցած։ Եվս մեկ ռումբ, որը նույնպես նախատեսվում էր Ճապոնիայի համար, Լոս Ալմոսից բերեցին։ Ճապոնիայում մի շարք մարդկանց սպանելուց հետո, նրան «Դև» անվանեցին։

«Դևի» զոհերից մեկը 1946 թվականի մայիսի 21-ին դարձավ գիտնական Լուի Սլոտինը։ Նրա կողմից թույլ տված տեխնիկական սխալն ուժեղ նեյտրոնային ճառագայթում առաջացրեց։ Սլոտինն անմիջապես չմահացավ և իրեն բաժին հասած 9 օրերի ընթացքում հասցրեց պատմել կապույտ, կարծես թե, լույսի բոցավառման և անբացատրելի ալիքի մասին, որոնք խոցեցին մարմինը։ Րոպեներ անց Սլոտինը կարողանում է դադարեցնել շղթայական ռեակցիան, սակայն նույնիսկ այդ րոպեները բավարար էին սուր ճառագայթային հիվանդություն ստանալու համար։

Սակայն նկարագրած դեպքերից ուղիղ 9 ամիս առաջ` 1945 թվականի օգոստոսի 21-ին, Ճապոնիայի կապիտուլյացիայից մի քանի օր անց, առաջին ողբերգությունը տեղի ունեցավ։ Հարրի Դաղլյան անունով երիտասարդ ֆիզիկոսը ուսումնասիրեց կրիտիկական է լիցքը։ Այդ լիցքը նա շրջապատում էր մեկուսիչ նյութով` վոլֆրամի կարբիդի թիթեղիկներով, դրանք ծառայում էին որպես նեյտրոնների անդրադարձիչներ։ Ինչպես բացատրում են ֆիզիկոսները, այդպիսի կոնստրուկցիան թույլ է տալիս տվիչներին չափել լիցքի կրիտիկականությունը։

Որևէ բան ինչ-որ բանի վրա գցել կարող է յուրաքանչյուր ոք։ Եթե բուտերբրոդը գորգի վրա գցես` տհաճ է, սակայն մահացու չէ, իսկ եթե վոլֆրամային թիթեղիկները լիցքի վրա…

Դաղլյանը, ինչպես և նրանից հետո Սլոտինը, անմիջապես վոլֆրամը հանեցին լիցքի վրայից, շղթայական ռեակցիա չեղավ, սակայն 24-ամյա գիտնականը մի լավ ճառագայթվեց։ Դաղլյանը մահացավ մոտ մեկ ամիս անց` տանջվելով։ Այնտեղ նաև անվտանգության աշխատակից կար, որը նման բաներից գլուխ չէր հանում, սակայն ամեն դեպքում մեծ հեռավորության վրա էր պահում իրեն։ Անվտանգության աշխատակիցը դեռ 33 տարի էլ ապրեց` մահանալով 1978 թվականին` քաղցկեղից։

Այս երկու մարդկանց մահը Լոս Ալմոսի գիտնականների շարքում ցանկության ծնեց չշարունակելու հրեշային լիցքի ուսումնասիրությունները։ Ով կցանկանար դրանով զբաղվել, երբ գիտակցում ես, որ կարող ես տարրական պտուտակահան գցել, և մահվան արժանանալ։ Այդ պատճառով մարդասպան լիցքը որոշեցին գործի դնել փորձարկման ընթացքում։

«Դևին» մտցրեցին «Ջիլդա» ռումբի մեջ և փորձեցին դրանով պայթեցնել խոշոր ռազմանավը`հասկանալու համար` արդյունավետ է արդյո՞ք այն նավերը խորտակելու համար։ «Ջիլդայի» պայթյունի ուժը 23 կիլոտոննա կազմեց. դա ավելին է, քան Նագասակիի վրա պայթած ռումբինը, ճիշտ է` նավից մեկ կիլոմետրից ավել վրիպեց։ Այնպես որ այդ փորձարկումը ևս հաջող անվանել չի կարելի…