Բանաստեղծ, թարգմանիչ ՀՐԱՉՅԱ ԲԵՅԼԵՐՅԱՆ. Ճանաչեցի՛ք ՆՐԱՆ, գիտեք թե ինչով է հայտնի.

Բանաստեղծ, թարգմանիչ ՀՐԱՉՅԱ ԲԵՅԼԵՐՅԱՆ ծնվել է ՀՀ Կիրովական (այժմ` Վանաձոր) քաղաքում։ 1974թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1974-79թթ աշխատել է ՀՀ Ապարանի շրջանի Ափնա, այնուհետև` Վարդենուտ գյուղերի դպրոցներում` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1979թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայի սցենարական բաժնում:

1983թ-ից եղել է կինոստուդիայի սցենարական-խմբագրական կոլեգիայի անդամ: Հրատարակվել են նրա «Հարթավայրի սիրտը» (1982թ.), «Մհերի դուռը» (1988թ.), «Վերջալույսը թռչուն» (2003թ.), «Բանաստեղծություններ» (2014թ.) գրքերը: Կատարել է մի շարք թարգմանություններ, որոնք տպագրվել են Հայաստանի գրական մամուլում:

Թարգմանել է դարասկզբի ռուս դասական բանաստեղծների` Մանդելշտամի, Վոլոշինի, Ախմատովայի ստեղծագործություններից, նմուշներ ճապոնական պոեզիայից, ռուս արձակագիր Ա.Պլատոնովի երկերից: 1984թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Եղել է Արցախի Լաչինի շրջանի Գողթանիկ գյուղի դպրոցի տնօրենը: Թարգմանական գործունեության համար արժանացել է մի շարք մեդալների ու շքանշանների, 2008թ.՝ ՀԳՄ «Կանթեղ» թարգմանական մրցանակի: Մահացել է Երևանում: