ՀԱՅՆ, ում մինչև հաղթանակը մնացել Էր ապրել մեկ շաբաթ, մեկ օր, մեկ րոպե. միայն իմանաք՝ ինչպես է ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱՔՐՅԱՆՆ ազատագրեց ՍԵՎԱՍՏՈՊՈԼԸ

Նրանք, ովքեր այդպես էլ չտեսան հաղթանակը, շատ էին, նրանց մինչև հաղթանակը մնացել Էր ապրել մեկ շաբաթ, մեկ օր, մեկ րոպե։ Խորհրդային Միության հերոսներից ոչ բոլորը կարողացան անձամբ ստանալ իրենց աստղերը։ Շատերի փոխարեն դրանք ստացան իրենց կանայք, երեխաները, ծնողները։ Հարություն Չաքրյանն ևս այդպես էլ չտեսավ իր աստղը։
Հարություն Չաքրյանը Սուխումի հայերից էր, նրա փոքր հայրենիքը` Գումիստա գյուղն, արդեն վաղուց Սուխումի սահմանին է։ Աբխազիայի հայերը յուրահատուկ, համառ ու համարձակ մարդիկ են, ու բնավորության այդ գծերը պատերազմի ժամանակ պետք եկան Խորհրդային Միության հերոսին։ Պետք եկան, բայց չպահպանեցին նրան։

Սուխումում նա ավարտել էր հայկական դպրոցը ծնողների՝ խորհրդային միջին օղակի ծառայողների շնորհիվ։ Թեև հիանալի ուսումը չօգնեց Հարությունյանին կողմնորոշվել ապագայի հարցում. նա հակում չուներ, օրինակ, գիտությունների նկատմամբ։ Հնարավոր է, այդ սերն ու ձգտումը ժամանակի ընթացքում հայտնվեին։

Սակայն բանը դրան չհասավ։ 1939 թվականը մոտենում էր իր ավարտին, երբ Հարությունյանին զորակոչեցին։ ԽՍՀՄ-ի ու Գերմանիայի չհարձակվելու մասին պայմանագիրն արդեն ստորագրված էր, սակայն այն փրկություն չդարձավ: Նախապատերազմական տրամադրվածությունը շարունակում էր լարվել, մինչև 1941 թվականին վերջապես պատերազմը պայթեց։ Մինչև այդ Չաքրյանն արդեն հասցրել էր ավարտել Ժիտոմիրի հետևակային ուսումնարանն ու լեյտենանտի կոչում էր ստացել։

Զորամասը հավաքներ էր անցնում Դոնի Ռոստովում. հունիսի 22-ի առավոտյան ոմանց, միանգամից ռազմաճակատ ուղարկեցին, մյուսներին, այդ թվում` Չաքրյանին, Թբիլիսիի մոտակայքում գտնվող Ավճալա` գործող բանակը համալերելու համար արագացված դասընթացներ անցնելու։

Նովոռոսիյսկի պաշտպանությունը բավականին դժվար էր ու հոգնեցնող, բայց լեյտենանտն անցավ դրա միջով ու մեկ տարին չլրացած երկու անգամ «Խիզախության համար» մեդալի արժանացավ: Կովկասի մերձակայքում մարտերն ընդհանուր առմամբ չափազանց ծանր էին, հաջողությունը մշտական չէր, սակայն 1943 թվականին խորհրդային զորքերը հետզհետե սկսեցին առաջ շարժվել, ու շուտով դրանց էլ հնարավոր չէր կանգնեցնել։

Կրասնոդարի երկրամասի մի քանի ավան ազատվեցի 77-րդ հրաձգային դիվիզիայի մասնակցությամբ, որտեղ ներառված էր Չաքրյանի հրամանատարությամբ գտնվող վաշտը։ Բացի այդ, խոշոր ռազմական գործողություն էր Թամանի թերակղզում գերմանացիների պաշտպանական գծի ճեղքումը։

Գերմանացիներն իրենց պաշտպանիչ գոտին «Կետի գլուխ» էին անվանում։ Ավելի ուշ խորհրդային ռազմական պատմագրության մեջ այն հայտնի դարձավ «Երկնագույն գիծ» անվանումով։ Դա լավ զինված սահման էր Սև ու Ազովի ծովերի միջև` մինչև 25 կիլոմետր խորություն ուներ, լարերից պատնեշներով, գնդացրային հարթակներով ու ականապատ դաշտերով։

Երկար էին գրավում այդ գիծը` ձմռանից մինչև 1943 թվականի հոկտեմբեր, Չաքրայնն այնտեղ էլ իր վաշտի հետ փառավոր մարտեր ցուցադրեց։ Թամանում մարտերը գրեթե ավարտվել էին, երբ նրա դիվիզիան անմիջապես ուղարկեցին Ազովի ծովից հյուսիս` Տագանրոգն ազատելու։ Չաքրյանի հրաձգային վաշտը սատարեց քաղաքի վրա հարձակվող ծովային հետևակայիններին, իսկ երբ Տագանրոգն ազատվեց, Հարությունը Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան ստացավ։

Տագանրոգի մարտերից հետո հանգիստը երկար չտևեց։ Անկեղծ ասած, հանգիստ ընդհանրապես չեղավ, միայն փոքր դադար էր, քանի դեռ 77-րդ հրաձգայինը տեղափոխում էին 51-րդ բանակ, ու Չաքրյանն իր գումարտակի հետ Ղրիմի հյուսիսի Սիվաշի պլացդարմում հայտնվեց։

Մարտիկները, գյուղը գյուղի հետևից ազատելով, Սիվաշից դեպի Սապուն լեռն էին շարժվում, ընդ որում՝ զորքերի համար մեծ խնդիրներն էին ստեղծում հիտլերականները, որոնք թաքնվում էին Ղրիմի բազմաթիվ քարանձավներում։ Այդ քարանձավները ստուգելու անհրաժեշտություն կար, հենց այդպիսի մարտերից մեկում Չաքրյանը վիրավորվեց։

Իսկ հետո Սապուն լեռն էր, հետո Սևաստոպոլի գրոհը։ Խորհրդային զորքերը սկեցին հարձակվել 1944 թվականի մայիսի 7-ի լուսաբացից մի քանի րոպե առաջ։ Գերմանացիները կռվում էին Սևաստոպոլի համար այնպես, ասես դա Բեռլինը լիներ։ Աներևակայելի բան էր կատարվում, գրեթե յուրաքանչյուր խրամատի մոտ ձեռնամարտեր էին ընթանում։ Այնտեղ արդեն ոչ ոք չէր մտածում կոչումների մասին: Շարքային, թե հրամանատար` բոլորը հավասար պայմաններում մարտի էին բռնվում։ Չաքրյանի ստորաբաժանումը վերջապես կարմիր դրոշը պարզեց լեռան գագաթին, ու մարտիկներն իջան` իրենց հետ մոտ վեց տասնյակ գերիներ տանելով։

Երկու ժամ հանգստացան, ավելի շատ հանգստնալու հնարավորություն չկար, նորից շարժվեցին դեպի գլխավոր նպատակը` Սևաստոպոլ։ 1944 թվականի մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը Չաքրյանը մահացու վիրավորում ստացավ. նավահանգստի ազատագրումից մեկ օր առաջ՝ Հաղթանակից մեկ տարի առաջ։ Չաքրյանին հենց այնտեղ էլ թաղեցին` Սևաստոպոլի Վերին Չոգրուն գյուղում։

Հարություն Չաքրյանը հետմահու դարձավ Խորհրդային Միության հերոս, աստղը ստացան ծնողները։ Նիկոլայ Շվերնիկը, ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության նախագահը, պարգևի հետ նաև առանձին գրառում շնորհեց, որում գրված էր. «Ռազմական հրամանատարության հաղորդմամբ` ձեր որդին` Չաքրյան Հարություն Խաչիկը,…խիզախի մահով մահացավ։ Ձեզ ԽԱՀՄ Գերագույն խորհրդի նախագահության անունից գիր եմ ուղարկում այն մասին, որ ձեր որդին Խորհրդային Միության Հերոսի կոչում է ստանում, ու անմոռանալի սխրանք գործած ձեր հերոս որդու մասին հիշողությունը չի մարի»։

Հեղինակ՝ Ռուբեն Գյուլմիսարյան: