Այս ՀԱՅՈՒՀԻՆ եղել է «ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչներ» կայքի առաջին խմբագիրը և ՀԳՄ միջազգային գրական կապերի կենտրոնի ղեկավարը. Տեսե՛ք թե ինչով է զբաղվել.

Թարգմանիչ, լրագրող ԿԱՐԻՆԵ ԽԱԼԱԹՈՎԱ ծնվել է 1953թ. հունիսի 20-ին, Կիրովաբադում (Գանձակ, այժմ՝ Ադրբեջանում): Ավարտել է Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը: 1989թ-ից Հայաստանի, 1996թ-ից Մոսկվայի գրողների միության անդամ է: Ռուսերեն է թարգմանել հայ գրողների մի շարք ստեղծագործություններ, հեղինակել է մի շարք հոդվածներ՝ նվիրված հայ մշակույթին և գրականությանը: Հրատարակվել է «Գրական Հայաստան», «Գրքերի աշխարհ», «Կոմունիստ», «Հայաստանի Հանրապետություն», «Ուրարտու», «Կոմսոմոլեց» և այլ հայկական և ռուսական պարբերականներում:

Թարգմանել է Մ.Գալշոյանի, Զ.Խալափյանի, Վ.Արամյանի, Ս.Ալաջաջյանի, Շ.Թաթիկյանի, Վ.Անանյանի, Մ.Սարգսյանի, Հ.Քոչարի, Կ.Խոդիկյանի և այլ գրողների ստեղծագործություններից: 1993-2008թթ ապրել է Մոսկվայում, որտեղ աշխատել է «Центрполиграф», «Эксмо», «Акпресс» և այլ պարբերականներում, որպես լրագրող և խմբագիր: 2008թ. վերադարձել է Հայաստան և եղել է ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների մի քանի գիտաժողովների կազմակերպիչներից, «ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչներ» կայքի առաջին խմբագիրը (2010-11թթ), ՀԳՄ միջազգային գրական կապերի կենտրոնի ղեկավարը (2011-12թթ):

Մասնակցել է թարգմանչական մի շարք միջազգային գիտաժողովների և կոնֆերանսների: 2010թ-ից հեղինակել և թարգմանել է «Меценат и мир» և «Առագաստ» մոսկովյան ամսագրերը: Հեղինակել է նաև «Гранатовое кабаре» (2009թ.), «В поисках утерянного сна» (2012թ.) բանաստեղծական ժողովածուները, «Նրանք սիրել են Հայաստանը» (2011թ.) գիրքը: 2012թ. արժանացել է ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի, 2013թ.՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և ՀԳՄ «Կանթեղ» մրցանակի: