Դերասանուհի՝ ում ապօրինի ձերբակալել են որպես հասարակական վտանգավոր անձ և դատապարտել 5 տարվա ազատազրկման. Գիտե՞ք թե ում մասին է խոսքը.

Դերասանուհի ՄԱՐԻԱ ՋՐՊԵՏՅԱՆ ծնվել է Թիֆլիսում: 1934թ. նկարահանվել է «Գիքոր» ֆիլմում, որտեղ կերտել է Նատոյի կերպարը, իսկ 1935թ. «Պեպո» ֆիլմում:

1937թ. ապօրինի ձերբակալվել է որպես հասարակական վտանգավոր անձ և դատապարտվել 5 տարվա ազատազրկման: 1942թ. ազատ է արձակվել և դիմում ներկայացրել Մագադանի թատրոն ընդունվելու համար, սակայն մերժվել է:

Աշխատել է մատուցող, հանդերձապահ: 1945թ. վերադարձել է Հայաստան: 1957թ. նկարահանվել է «Անձամբ ճանաչում եմ», 1961թ. «Տժվժիկ», 1967թ.«Կարինե», 1971թ. «Խաթաբալա» ֆիլմերում: Մահացել է Մոսկվայում: