Գեղանկարիչ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՈՒԹՅԱՆ. Այս ՀԱՅԻ աշխատանքները գտնվում են աշխարհի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում. Իմացե՛ք ՆՐԱ մասին ավելին.

Գեղանկարիչ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՈՒԹՅԱՆ ծնվել է 1959թ. հունիսի 20-ին, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): 1982թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Մասնակցել է տասնյակ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների:

Ունեցել մի շարք անհատական ցուցահանդեսներ Հայաստանի և տարբեր երկրների առաջատար ցուցասրահնրում՝ Հայաստանում (1983թ., 1992թ., 1999թ.), Ռուսաստանում (1992թ., 1996թ.), Շվեյցարիայում (1993թ.), Արցախում (1994թ.), Սիրիայում (1994թ.), Գերմանիայում (1999թ., 2000թ.), Կիպրոսում (2000թ.), ԱՄՆ-ում (2001թ-ից) և այլուր: 2001թ. տեղափովել է ԱՄՆ:

Աշխատանքները գտնվում են աշխարհի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում: Ապրում և ստեղծագործում է Լոս Անջելես քաղաքում: