Նա ընկավ հանուն հայրենիքի, հանուն իր ազգի խաղաղության, հանուն իր երեխաների ապագայի, հանուն ԲՈԼՈՐԻՍ. Ճանաչե՛նք ՀԵՐՈՍ Սեյրան Հմայակի Ղարիբյանին.

Անմահ ՀԵՐՈՍ՝ ով իր պարտքն էր համարել պաշտպանել իր սուրբ Հայրենիքը մինչև ի մահ. Նա ընկավ հանուն հայրենիքի, հանուն իր ազգի խաղաղության, հանուն իր երեխաների ապագայի, հանուն բոլորիս: Դուք միշտ մեր սրտերում եք, մեր աղոթքներում մենք հավերժ հիշելու և մեծարելու ենք Ձեզ որպես հավերժական հերոսների. Դուք դառնալու եք ապագա սերունդների համար կենդանի օրինակներ: Այսօր Ձեզ կպատմենք քաջ մարտիկ Սեյրան Հմայակի Ղարիբյանի մասին.

Սեյրան Հմայակի Ղարիբյանը ծնվել 1983 թվականի հունիսի 7-ին Վայոց ձոր մարզի Զառիթափ գյուղում: Հաճախել է Արշավիր Մելիքյանի անվան միջնակարգ դպրոց այնուհետև ուսումը շարունակել է վարժարանում որպես խոհարար: Ժամկետային ծառայության է անցել Սովետաշենի զորամասում ամուսնացած էր ուներ երկու տղա:

2015 թվականից պայմանագրային ծառայության է անցել Վայքի և Քելբաջարի զորամասում որպես նռնաձիգ: Սեյրան Ղարիբյանը հոկտեմբերի 9-ին գումարտակի հետ մեկնել է Ջրական մարտնչել թշնամու դեմ մինչև վերջին շունչը: Օգնության հասնելով ընկերներին անօդաչուի հարվածից վիրավորվում է և շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահանում:

ՓԱՌՔ ՔԵԶ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ.

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՀԱՆԳԻՍՏ ԱՆՄԱՀ ՀՈԳՈՒԴ.