Ինչպե՞ս է գրականագետ ՍՏԵՓԱՆ ԹՈՓՉՅԱՆԸ իր գրվածքներում բացահայտել ՀԱՅ հայտնի ԳՐՈՂՆԵՐԻ «էսթետիկական հայացքները».

Գրականագետ ՍՏԵՓԱՆ ԹՈՓՉՅԱՆ ծնվել է Երևանում: Եղել է գրականագետ Էդուարդ Թոփչյանի որդին, գրող Ալեքսանդր Թոփչյանի եղբայրը: 1959թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ 1959թ. աշխատել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում, 1960-66թթ՝ ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։

1967-76թթ եղել է ՀՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի էսթետիկայի, ապա հայ փիլիսոփայության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, 1976-79թթ՝ Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրի տեղակալը, 1979-94թթ՝ «Նաիրի» հրատարակչության գեղարվեստական արձակի խմբագրության բաժնի վարիչը: 1966թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1967թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1994թ-ից ապրել է Լոս Անջելեսում: Ուսումնասիրությունները նվիրված են հայ նոր գրականության և գեղագիտական մտքի պատմության խնդիրներին:

Հրատարակվել են նրա «Շիրվանգադեի էսթետիկան» (1963թ.), «Րաֆֆու էսթետիկական հայացքները» (1971թ.), «Արևմտահայ նեոռոմանտիզմի էսթետիկայի ուրվագիծ» («Հայ էսթետիկական մտքի պատմությունից, 1 գիրք, 1974թ.) աշխատությունները: Հեղինակել է «Հայ նոր գրականության պատմություն» (հատոր 5, 1979թ.), «Հայ քննադատության պատմություն» (հատոր 1-2, 1985թ., 1998թ.) բազմահատորյակների որոշ գլուխների և այլն: Ռուսերեն լույս է տեսել նրա «Հայաստանում էսթետիկական մտքի զարգացմն ակնարկ» (համահեղինակ, 1976թ.) գիրքը։ Մահացել է Լոս Անջելեսում, թաղված է Երևանում: