Բանասեր, լեզվաբան ՎԱԶԳԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ՝ «Մայրենիի դեսպան» մեդալակիր. Նրա բազմաթիվ աշխատությւնները ՀԱՅԵՐԵՆԻ վերաբերըալ, շատ արժեքավոր նյութեր են համարվում.

Բանասեր, լեզվաբան ՎԱԶԳԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ծնվել է 1947թ. հունիսի 20-ին, Հայաստանի Մաստարա գյուղում (ՀՀ Արագածոտնի մարզում): 1970թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1973թ.՝ ՀՀ ԳԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ասպիրանտուրան: 1978թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտում, որտեղ եղել է բաժնի վարիչ, 2011-12թթ՝ տնօրենը: Աշխատությունները վերաբերում են ընդհանուր լեզվաբանության և նշանագիտության հարցերին, հայերենի համեմատական և տիպաբանական ուսումնասիրությանը, հայերեն ստուգաբանությթուններին, հայոց լեզվի պատմություն, ժամանակակից հայերենի քերականական կառուցվածքի ուսումնասիրությանը, հայ բառարանագրության պատմությանը, հայերենի բարբառների ուսումնասիրության, լեզվի ոճաբանությանը:

1991թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (2006թ-ից՝ պրոֆեսոր): 2013-15թթ եղել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Ա.Ղարիբյանի անվան հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչը, 2017թ-ից՝ պաշտոնակատարն է: Հրապարակել է երկու տասնյակից ավելի մենագրություններ, երեք ծավալուն գրքի գրաբարից նոր հայերեն թարգմանություն, հարյուրից ավելի գիտական հոդվածներ և զեկուցումներ հայերեն և այլ լեզուներով:

Հրատարակվել են նրա «Գրաբարի գործառությունը որպես գրական լեզու ԺԸ-ԺԹ դդ» (1990թ.), «Ակնարկներ հայոց լեզվի համեմատական բառագիտության» (1998թ.), «Գրաբարի ինքնուսույց» (1999թ.), «Հայերենի բառաքննական և ստուգաբանական ուսումնասիրություններ» (2012թ.), «Հովհան Մամիկոնյանի «Տարոնի պատմության» լեզուն և ոճը» (2013թ.), «Armenian and Indo-European: Essays on Comparative Lexicology of the Armenian Language» (2014թ.), «Ակնարկներ հայ բառարանագրության պատմության (10-18-րդ դդ)» (2015թ.) աշխատությունները: 2003թ. արժանացել է ՀՀ ԳԱԱ պատվոգրի, 2012թ.՝ ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալի, 2013թ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալի: